Միջադեպեր Կապանում. «Տիկին, լռի՛ր»
Մինչ Կապանում ելույթ էր ունենում Րաֆֆի Հովհաննիսյանը, մի տիկին սկսեց հարցերի տարափ տեղալ` «Ի՞նչ է արել Հովհաննիսյանը էս երկրի համար», «Ինչո՞ւ են իր երեխաները Ամերիկայի քաղաքացի», «Գյուլեն ոչ իրա երեխուն կպել է, ոչ էլ, մեր երեխուն է կպել», «Ինչի՞ է խանգարում մեր պատարագը» և այլն: Նա արագ-արագ հարցեր էր բարձրաձայնում և պահանջում, որ հարցերին Հովհաննիսյանը պատասխանի: Տիկնոջը մոտեցավ Հովհաննիսյանի անվտանգության աշխատակիցն ու այլ կողմնակիցներ, պահանջեցին, որ տիկինը լռի, նրանից մեկն էլ հարցրեց, թե ինչքան փող են տվել տիկնոջը:
Հովհաննիսյանի ելույթից հետո մի տղամարդ բարձրացավ բեմ, ասաց, խոսում եք խոսքի ազատությունից, սակայն թույլ չեք տալիս, մի քանի խոսք ասեմ: Նրան հեռացրեցին հրապարակից:
Այնուհետև հավաքվածներից մի քանիսը սկսեցին բացականչել. «Հեռացիր, հեռացիր»:
Փոստանջյանը հետո հայտարարեց, որ երիտասարդներին հրապարակ է գործուղել «պարոն Լիսկան», ապա նշեց, որ այդ ճանապարհը տանում է Նուբարաշեն, թող պատրաստի ճամպրուկները: