«Ծիծաղը մարդասիրություն է». Այսօր հումորի և երգիծանքի օրն է
«Միայն ուրախությունն է երջանկության կանխիկ դրամը, մնացած ամեն ինչը պարտատոմսերն են»,- համոզված է եղել գերմանացի փիլիսովա Արթուր Շոպենհաուերը:
Այսօր աշխարհի բոլոր երկրներում տոնում են ծիծաղի օրը: 2006 թվականի Հայաստանի կառավարության որոշմամբ, այս օրը պետականորեն ճանաչվեց որպես հումորի և երգիծանքի պաշտոնական օր:
Ապրիլմեկյան կատակ. 1915 թվականի ապրիլի 1-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, գերմանական ճամբարում հայտնվում է ֆրանսիական ինքնաթիռ և մեծ ռումբ է նետում: Գերմանացիները փախնում են տարբեր ուղղություններով, բայց պայթյուն տեղի չի ունենում: «Ռումբի» վրա գրված է լինում` «Շնորհավոր ապրիլի 1»:
«Ծիծաղը մարդասիրություն է»: «Հումորը մեծ ուժ է: Ոչ մի բան այնպես չի մտերմացնում մարդկանց, ինչպես լավ և անմիջական ծիծաղը»,- ասել է Լև Տոլստոյը: