Ադրբեջանում բռնաբարության ենթարկված 8-ամյա տղային մեղադրել են հոմոսեքսուալ հակումներ ունենալու մեջ
Ադրբեջանում մանկական պոռնոգրաֆիայով զբաղվող ցանց է բացահայտվել, որը ուժային կառույցներում ազդեցիկ «թիկունք» է ունեցել: Ցանցն իր նկարահանումները կատարել է ինտերնետ ակումբներում:
Ինչպես նշում է ադրբեջանական «7gun.az» կայքը, նման ակումբներից մեկում էլ 2012 թվականի օգոստոսին 8-ամյա մի տղա է բռնաբարվել, ինչը գրանցել է ակումբի տեսախցիկը:
Ութամյա երեխային բռնաբարել է Յասին Մահառամով անունով մի անձ: Ակումբում ևս երկու հոգի է եղել, ովքեր իրականացրել են նկարահանումները: Այդ ժամանակ երեխայի հետևից ակումբ եկած նրա մայրը տեսել է այդ ամենը: Դրանից հետո տեղամասի լիազորը երեխայի ծնողներին սպառնացել է ձերբակալությամբ և պատվիրել դեպքի հետ կապված ոչ մի տեղ չբողոքել: Տեսնելով, որ ծնողները համառում են, Բինագադիի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները նրանց ձերբակալել և 13 ժամ պահել են բաժանմունքում: Իսկ հետագայում դեպքի քննիչ Մեհման Ալեսքերովը կարծիք է հայտնել, թե «ութամյա երեխան հոմոսեքսուալ հակում ունի»:
Տղայի ծնողները դրանից հետո ավելի քան 10 անգամ դիմել են Ադրբեջանի ՆԳՆ, Ազգային անվտանգություն, նախագահի աշխատակազմ, սակայն ապարդյուն. հանցագործները նույնիսկ չեն հարցաքննվել:
Կայքը նշում է, որ նման 30 այլ դեպքերի մասին տեղեկատվություն կա, սակայն այդ հանցագործությունները չեն հետաքննվում, քանի որ երեխաների ծնողները վախենում կամ ամաչում են գործ հարուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին