Մեռելոց է. պատարագից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմներին
Հայ Առաքելական Եկեղեցին տարվա ընթացքում նշում է հինգ տաղավար տոն` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն: Տաղավար կամ գլխավոր տոներին հաջորդող օրերը հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` Մեռելոց. նախօրեին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում էր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը: Ժամը 10.30-ին մատուցվելու է Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: