Ադրբեջանցի ռեժիսոր. Եթե աղջնակի փոխարեն երիտասարդ տղա լիներ, ապա «դուք հա՞յ եք» արտահայտության համար նրան գլխով կհարվածեի
Ադրբեջանական «Publika.az» կայքը հրապարակել է Շամիլ Սադիքովի «Հայի երեխան» պատմությունը, որի գործողությունները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենում Ռուսաստանում, 1992 թ.-ի Աղդամի դեպքերին նվիրված երեկոյի կազմակերպման ժամանակ:
Ըստ պատմվածքում ներկայացված սյուժեի, «Լամաքան» մականունով մի ադրբեջանցի ռեժիսոր ադրբեջանցի երեխաներին Խոջալուի մասին գրված բանաստեղծություններ և Ադրբեջանի հիմնն է սովորեցնում, ինչը դժվարությամբ է նրան տրվում, քանզի երեխաները, ինչպես ինքն է նշում, «չեն զգում ողբերգության էությունը»: Եվ ահա, ադրբեջանցի երեխաների հետ հերթական պարապմունքն ավարտվելուց հետո, երբ ռեժիսորը պատրաստվում է դուրս գալ, ռուսաց լեզվի ուսուցչուհու հետ ներս է մտնում փոքրիկ երեխաների մի խումբ, որոնց միջից շիկահեր մի աղջնակ մոտենում է նրան և ռուսերենով հարցնում. «Քեռի, դուք հայ ե՞ք»: Ռեժիսորը նկարագրում է, թե ինչպես էր վիրավորվել և զայրացել, սակայն, շոյելով աղջկա գլուխը, պատասխանել է, որ ինքը հայ չէ, այլ ադրբեջանցի: Ռեժիսորն այդ տեսարանին ականատես իր ընկերներին ասում է, որ եթե աղջնակի փոխարեն երիտասարդ տղա լիներ, ապա նրան գլխով կհարվածեր և ցույց կտար, թե հայն ինչպիսին է լինում:
Ըստ պատմվածքի, քիչ անց նրան կրկին մոտենում է այդ աղջիկը, և, իբր, ասում. «Գիտեք, դուք մեր թշնամին եք: Ձեր պապերը սպանել են մեր անմեղ պապերին և տատերին: Մայրս ասել է, որ ես երբեք չպետք է թուրք ընկեր ունենամ, որ նրանք միշտ մեզ թշնամին են լինելու»: Այնուհետև նկարագրվում է, թե ինչպես է հասուն տղամարդը փոքրիկ երեխայի հետ բանավեճի մտնում և փորձում համոզել նրան, թե Խոջալուի դեպքերում հայերն են մեղավոր եղել: Այդ ժամանակ միջամտում է ռուսաց լեզվի ուսուցիչը և հեռացնում է երեխային ադրբեջանցիներից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին