Շեքսպիրը խոշոր գործարար ու կալվածատեր է եղել
Ուելսի Աբերիստուիտի համալսարանում հայտնաբերված փաստաթղթերը թույլ են տալիս ենթադրել, որ Ուիլյամ Շեքսպիրը ոչ միայն հանճարեղ բանաստեղծ ու դրամատուրգ, այլև խոշոր կալվածատեր ու հաջողակ գործարար է եղել, հաղորդում է Բի-Բի-Սի-ն:
Դատական գրառումներն ու հարկային տեղեկանքները վկայում են, որ Շեքսպիրը 15 տարվա ընթացքում գնել է ցորեն, գարի, որպեսզի եռակի թանկ վաճառի ոչ բերքատու տարիներին: Օրինական և ապօրինի գործարքների օգնությամբ Շեքսպիրը 1613 թվականին դադարեցրել է գործը: Նա իր հայրենի քաղաքի ամենախոշոր հողատերն ու անշարժ գույթի տերն է եղել:
Աղբյուրը գրում է, հայտնի է, որ 18 տարեկանում Շեքսպիրն ամուսնացել է Աննա Հեթուեյի հետ, ով 8 տարով մեծ էր դրամատուրգից, տեղի կալվածատիրոջ աղջիկն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում