Թուրքիան նպատակադրվել է 2023-ին իր ՀՆԱ-ն հացնել 2 տրլն դոլարի
Ինչպես հայտնում է թուրքական «NTV» լրատվականը, ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը տեղեկացրել է, որ Թուրքիան ոչ նպաստավոր հանգամանքներում 2012 թվականին ունեցել է 2.2 տոկոսանոց տնտեսական աճ: Ոչ նպաստավոր հանգամանքներ են համարվում տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածությունը, էներգակիրների բարձր գները, համաշխարհային տնտեսության զարգացման դանդաղ տեմպերը, Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընակեր ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամի խորացումը և այլն:
Նախարարը նաև նշել է, որ ընթացիկ դեֆիցիտը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 28 մլրդ դոլար, ինֆլացիան կազմել է 6.2 տոկոս, որը վերջին 44 տարվա մեջ ամենացածր մակարդակն է: Թուրքիայում 2012-ին արձանագրվել է վերջին 11 տարվա գործազրկության ամենացածր մակարդակը (16 տոկոս): Այժմ աղքատության մակարդակը երկրում կազմում է 16 տոկոս:
Իսկ Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն էլ հայտնել է, որ Թուրքիայի տնտեսությունը պիտի փորձի պահպանել զարգացման արագ տեմպը: Նպատակ կա 2023-ին Թուրքիայի տնտեսական աճը հասցնել 10 տոկոսի, իսկ ՀՆԱ-ն` 2 տրլն դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա