Երկրպագուները կրկին քվեարկել են Հենրիխ Մխիթարյանի օգտին
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի ընթերցողները մի քանի օրվա ընթացքում որոշել են թիմի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Հարցմանը մասնակցել է 1316 հոգի:
«Շախտյորի» ավագ Դարիո Սռնայի օգտին քվեարկել է 80 մարդ (6,08 տոկոս): Այդ ցուցանիշով խորվաթ ֆուտբոլիստը եզրափակել է լավագույն եռյակը: Բրազիլացի Ֆեռնանդինյոն 410 ձայնով (31,16 տոկոս) զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը` 478 ձայնով (36,32 տոկոս):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում