Իրանի ԱԳՆ. Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա
Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, բարձր գնահատելով հայ-իրանական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, ցանկություն է հայտնել, որպեսզի տնտեսական, մշակութային և առևտրային հարաբերություններում ևս նույն մակարդակը գրանցվի:
Ռամին Մեհմանփարաստը որպես հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունների օրինակ նշել է միջազգային կառույցներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:
Հայաստանի փոխարտգործնախարարն էլ իր հերթին կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության հաստատման գործում:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այցելել է նաև Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի, իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի հետ: ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին