Հարցազրույցներ 11:07 02/04/2013

«Ենթադրելի է, որ ադրբեջանական կողմը մտադրվել է նախագահի երդմնակալության նախօրեին ապակայունացնել իրավիճակը»

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի մոտ հակառակորդի կողմից զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակումներ է նկատվում: Այս և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

«Հայոց երկու պետությունների սահմանի այս կամ այն տեղամասում իրավիճակն ապակայունացնելու ադրբեջանական կողմի մտադրությունն ըստ էության արտառոց չէ, ավելին՝ միանգամայն կանխատեսելի է: Բազմիցս նշվել է, որ վերջին շրջանում թշնամու դիվերսիոն ակտիվության հիմքում եղել է ոչ թե ռազմական, այլ զուտ քաղաքական-քարոզչական նպատակահարմարություն: Եվ ահա այս համատեքստում կարևոր է բացահայտել այն նպատակը, որ հետապնդում է պաշտոնական Բաքուն պետական սահմանում իրավիճակը կտրուկ ապակայունացնելու ամեն կոնկրետ դեպքում: Տվյալ դեպքում նման մտադրությունը կարող է պայմանավորված լինել հետևյալ նպատակով:

Ենթադրելի է, որ ադրբեջանական կողմը մտադրվել է նախագահ Սարգսյանի երդմնակալությանն նախօրեին ապակայունացնելով իրավիճակը սահմանում՝ ներազդել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա:

Մասնավորապես իմանալով, որ մեզանում զինվորի մահը ցավոտ է ընկալվում՝ ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ, մտադրվել է դիվերսիաների միջոցով հնարավորինս մեծ թվով զոհեր պատճառել մեզ, որպեսզի նախագահի երդմնակալության նախօրեին բնակչության մի մասի դժգոհություններին հաղորդվի հակաարցախյան երանգ, որպեսզի մեր հասարակության ընդգծված ընդդիմադիր շերտը անհանդուրժողականությամբ համակվի նաև երկրի պաշտպանությանն ուղված այն միջոցառումներին, որոնք հետևողականորեն իրականացնում է մեր երկրի նախագահը: Մասնավորապես միանգամայն հավանական է, որ պաշտոնական Բաքուն մտադրվել է մեր հայրենակիցների մի մասի մոտ առկա դժգոհությունները պրոյեկտել սահմանի պաշտպանության ամրապնդմանն ուղղված մեր նախագահի ձեռնարկումների վրա, որպեսզի այդ ձեռնարկումներն ընկալվեն ոչ թե որպես անհրաժեշտություն այլ՝ զոհերի պատճառ: Այսինքն՝ անել այնպես, որպեսզի նախագահ Սարգսյանի ակնհայտ ձեռբերումներից մեկը՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումը և մասնավորապես մարտական հերթապահության համակարգի կատարելագործումը մեր հանրության առավել դժգոհ շերտն ընկալի իբրև ոչ թե ձեռքբերում, այլ՝ «գլխացավանք»:

Վերը նշվածը հարկ է դիտարկել մեզանում հակաարցախյան դիրքորոշումներ ձևավորելու, Արցախը պաշտպանելու գաղափարը վարկաբեկելու թուրք- ադրբեջանական քարոզչական սցենարի համատեքստում: Բաքվում պարզապես ձգտում են առավելագույնս օգտագործել մեր երկրում ստեղծված հետընտրական որոշակի լարվածությունը՝ հանրության շրջանում հակաարցախյան դիրքորոշումներ ձևավորելու նպատակով: Բաքվի համար պակաս կարևոր չէ նաև երդմնակալության նախօրեին, ցավալի կորուստներ պատճառելով, մեր երկրում նախագահ Սարգսյանի դիրքերը թուլացնելու նպատակը, ով Արցախի պաշտպանության գաղափարի կրողն է:

Ադրբեջանական կողմը պատրաստվել, բայց դեռ չի հասցրել իրականացնել իր մտադրությունը: Հարկ է հաշվի առնել, որ ցանկանած հատուկ գործողության հաջողության գրավականը հանկարծակիությունն ու անկանխատեսելիությունն է, որը ադրբեջանական կողմն արդեն իսկ կորցրել է, քանզի հայկական կողմին հաջողվել է ֆիքսել թշնամու հատուկ ստորաբաժանումների տեղաշարժը և կուտակումները պետական սահմանի որոշ տեղամասերում: Իսկ դա նշանակում է, որ զինված ուժերը պատրաստ են ընդունել «անկոչ հյուրերին», քանզի վստահ եմ, որ զորքերում զգոնության մակարդակը բարձրացված է: Հիշեցնեմ նաև, որ անցյալ տարի պետական սահմանի ողջ երկայնքով ձևավորվեց հակադիվերսիոն պաշտպանության համակարգ: Այդ աշխատանքների ողջ ընթացքը գտնվում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուշադրության կենտրոնում: Արդյունքում այսօր մեր հենակետերին թշնամու աննկատ մոտենալու հավանականությունը շեշտակիորեն նվազել է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}