Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն առայժմ չեն միավորվի
«Ժամանակի» տեղեկություններով, իշխանություններն առայժմ չեն ցանկանում միավորել Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը: Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո ձևավորվող նոր կառավարության ու պետական կառավարման համակարգում այս երկու գերատեսչությունները կշարունակեն գործել առանձին: Ավելին՝ Վլադիմիր Գասպարյանը կշարունակի մնալ ոստիկանապետ, իսկ Գորիկ Հակոբյանը կվերանշանակվի ԱԱԾ պետի պաշտոնում:
Թերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ այս ծառայությունները նորից վերակազմավորվեն որպես նախարարություններ՝ ինչպես նախկինում էր: