Մայիսից մսի գինը կբարձրանա
Անասնագլխաքանակի աճի վերաբերյալ վիճակագրական տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում անասունների գլխաքանակն աճել է 110 տոկոսով, ինչի արդյունքում էլ մսամթերքի գները նվազել են:
«Մենք չենք տեսնում մսի գների նվազում»,- նշեց Հ.Բերբերյանը: Սակայն, ըստ նրա, Իրան ոչխարի մսի արտահանման սահմանափակումը նպաստեց գների կայունացմանը տեղական շուկայում: Խոզի մսի պարագայում իրավիճակը կայուն է, սակայն Հ.Բերբերյանը կարծում է, որ մայիսից խոշոր եղջերավոր անասունների մսի գնի բարձրացում կնկատվի, քանի որ գյուղացիները կդադարեն մորթել իրենց անասուններին, երբ գյուղացիներն իրենց անասուններին տանեն արոտավայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա