Կրծքով սնուցման խրախուսման օրինագիծը մտավ ԱԺ օրակարգ
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ, Ա,Բաբլոյանի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ մինչև վեց ամսականը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխայի կյանք: Կրծքի կաթը գերադասելի է ցանկացած այլ սննդից, քանի որ այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութեր, որոնք պաշտպանում են երեխային բազմաթիվ հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատ 25 ագամ ավելի քիչ խնդիրներ են ունենում. նվազում են ալերգիկ երևույթները, մաշկային հիվանդությունները, ասթման:
Արա Բաբլոյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության, հասարակական կազմակերպությունների և սպառողների կողմից ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք մեկ առ մեկ քննարկվել են: Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակն է խրախուսել երեխաների՝ կրծքով սնուցումը, հստակեցնել մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառությունը:
Օրենքի ընդունման դեպքում կկարգավորվեն մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաև դրանց իրազեկման ու տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծն ընդգրկելու ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում