Հասարակություն 16:07 02/04/2013

Սահմանամերձ գյուղի հոգսերը. Այգեպարում շուտով արտագաղթի սեզոնն է սկսվում (լուսանկարներ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«Էս տունը փակ ա, էն տունը փակ ա, էս էլ ա փակ, այ էն մյուսն էլ ա փակ, էն մյուս տան կողքի տան մեջ մի հոգի ա ապրում: Ամբողջ գյուղում էս վիճակն ա», -Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանն է ներկայացնում իրենց թաղի վիճակը, որից միակ եզրակացությունը մեկն է` ամեն երկրորդ տունը փակ է: «Ուզում եք գնանք գյուղի էն ծերից նայելով գանք, կտեսնեք ինչ վիճակ է. հիմնական աշխատող մասսան գնացել ա, մնացել են միայն ծերերը ու կանայք»:

1937 թվականին հիմնադրված Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը բնակչության միայն պաշտոնական թիվը կարող է ասել. այժմ սահմանամերձ այս գյուղում ապրում է 638 մարդ, այնինչ մինչև պատերազմը գյուղն ունեցել է 1400 բնակչություն: «Մեզ մոտ սեզոնային արտագաղթ է. շուրջ 9 հոգի ապրիլին գնում են Ռուսաստան աշխատելու, բայց հոկտեմբերին գալիս են», -ասում է նա:
Նախկինում այս գյուղում ծխախոտի ու պահածոների գործարան է աշխատել, բացի այդ, գյուղը նաև օդանավակայան է ունեցել:

Սակայն այժմ այդ գործարանները` պատերին ծխի ու փամփուշտի հետքերով, սև խոռոչներով ավերակներ են, որոնք միայն պատերազմն են հիշեցնում: Գյուղացին այստեղ անգամ սեփական հողը չի կարողանում շահագործել. հակառակորդն է անընդհատ կրակոցներով խանգարում: Մի քանի օր առաջ գյուղացիները ստիպված մառախուղի ժամանակ են աշխատել հողամասերում, սակայն մառախուղից հետո դարձյալ կրակել են: «Հողը մշակելու ուրիշ ձև չկա», -ասում է գյուղապետը:

Արտագաղթի սեզոնը գյուղում շուտով կսկսվի. գյուղի բնակիչ Վիրաբյանն ասում է, որ մի քսան օրից ինքը և իրենց թաղի բոլոր տղամարդիկ բռնելու են արտագաղթի ճանապարհը ու «ռուսաստաններում» կաշխատեն մինչև նոյեմբեր-դեկտեմբեր:
«Ես գնում եմ Մոսկվա, Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Իմ տղեն ոստիկան ա, 90 հազար դրամ ա ստանում: Ամուսնացած ա, ընտանիք ունի, չի կարում նույնիսկ իր կարիքները հոգա: Պետք ա չէ՞ մի բանով ապրել», -Ռուսաստան գնալու պատճառներն է ներկայացնում Սամվել Վիրաբյանը:

Նա բարձրագույն կրթություն ունի, ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել շինարարության վրա, այժմ էլ իր կարողություններն օգտագործում է ռուսական շինարարության մեջ: Հետաքրքիր հաշվարկներով համեմատություններ է անցկացնում. «Կոմունիստների ժամանակ մեր գյուղ 200 ռուբլի աշխատավարձ էր մտնում, որը հավասարազոր ա էսօրվա 250 հազար դոլարին: Մենք ունենք մի քանի պայմանագրային զինծառայող, 15 ուսուցիչ և գյուղապետարանի մի հինգ աշխատող ու թոշակառուներ. իրար հետ գյուղում ընդհանուր 20 հազար դոլարի եկամուտ ա մտնում»:

2005 թվականից (այդ ժամանակ 25 տարեկան է եղել- հեղ.) անընդմեջ գյուղապետ ընտրված Անդրանիկ Այդինյանը երիտասարդ է, ունի երկու մանկահասակ երեխա, չի հեռացել գյուղից` իր հոր «պատիվը գետնով չտալու համար»: Բայց չի ցանկանում, որ իր երեխաները կամ գոնե նրանցից մեկը մնա գյուղում ու ապրի նույն դժվարությունները. ծրագրում է որդիներից մեկին հեռացնել գյուղից իր պապու հայրենիք` Լեռնային Ղարաբաղ, Ասկերանի շրջան:

«Իմ հայրը զոհվեց գյուղի համար ճակատագրի բերումով: Ես էլ իմ հոր պատիվը գետնով չտալու համար, մնացի գյուղում: Էլ չեմ ուզում, որ իմ երեխաները էդ ծանրությունը տեսնեն: Ոչ մի ծնող, ոչ մի զավակ, անգամ ոչ մի կենդանի չի ուզի, որ իր երեխաները վատ տեղ ապրեն: Կյանքի ու մահու շեմին ենք կանգնած: Էսօր հիմա նստած ստեղ խոսում ենք, կարող է դուրս գանք, մեր վրա կրակեն: Սպասում ենք տենանք, երբ ենք հրաման ստանալու կռվի հետ կապված, սաղ գյուղացիները զինված են, սաղ բորբոքված: Բոլորը պատրաստ են կռվելու», -ասում է գյուղապետը:

Սամվել Վիրաբյանը, սակայն, այդ հարցում կասկածներ ունի: Ասում է, 90-ականներին երբ գյուղապետը երեխա էր, ինքը մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին ու հայրենասիրական ոգով տոգորված մարտնչել թշնամու դեմ: Սակայն այժմ իրավիճակը փոխվել է` «մարդիկ կոտրված են, մարդիկ սոված են»: «Ինքը ոնց կարա ասի, որ ուժ կա, եթե գյուղում ում ուզում եք, խոսացրեք ծերեր են: Գյուղապետի ասած այդ հայրենասիրությունը չկա, դա կլինի, եթե կենտրոնից հոգատար վերաբերմունք լինի: Այսինքն դեպի սահման նայեն, ասեն` մեղք են ժողովուրդը: Մի բան կազմակերպեն, որ ժողովուրդը լավ զգա, չգնան ստեղից: Եռանդը կա, ավտոմատ էլ կարանք բռնենք, թուրքին հետ դնենք, չթողնենք մտնի, նույն ձևի սխրագործությունը պատրաստ ենք անել, բայց հարցը դա չի: Այլ խնդիրն էն ա, որ 25 տարի այս գյուղում ոչ մի բան չի արվել, թող ցույց տան թե ինչ է արվել, որ ժողովուրդն իրեն լավ զգա», -նշում է հուսահատ գյուղացին:

Ադրբեջանական դիրքերից շուրջ 2 կմ այս կողմ գտնվող այս գյուղի բնակիչների համար միակ հույսը գյուղում արտադրություն ստեղծելն ու մարդկանց աշխատատեղերով ապահովելն է: «Գյուղից մի երկու կմ հեռավորության վրա, որ կրակոցները չխանգարեն, պետք է աշխատատեղ ստեղծվի, մի ինչ-որ արտադրություն գոնե մի 100 հոգու համար, որ գնան աշխատեն, չլքեն երկիրը: Էս ծերերը որ մեռան, մի հինգ տարի հետո էս գյուղը փակվելու ա», -ասում է Վիրաբյանը:

Գրեթե ամեն այգեպարցու տան տանիքին, լուսամուտներին կամ պատերին հակառակորդի փամփուշտի հետքերն են: Գյուղի քարքարոտ ու փոշոտ փողոցներում հիմնականում տարեցներ են հանդիպում` տարիների հոգսերից կորացած մեջքով, ջուր կրելիս: Գյուղի տարբեր վայրերում ծորակներ են դրված, որտեղից էլ մարդիկ դույլերով խմելու ջուր են կրում տուն:

Պետության կողմից անուշադրության մատնված գյուղացիների շրջանում մի հոգս էլ է ավելացել. Կարմիր խաչի անցկացրած ջրերի խողովակների վրա ջրաչափեր են դրվել ու ջուրն օգտագործելուց գումար պետք է վճարեն: «Մենակ ստեղ ա սենց բան: Անամոթ երևույթ ա: Ջրաչափ ա դրված: Ամոթա` գյուլլի տակ մարդիկ աշխատում ապրում են, փոխանակ սուբսիդավորեն գազը, ջուրը, որ չթողեն հեռանան գյուղերից, ջրի վրա ջրաչափ եք դնում: Ամոթ ա, հայավարի մոտեցում չի էլի: Ստեղ ոչ բամբաներկա յա պետք, ոչ ձեթ, ստեղ ժողովրդին աշխատանք ա պետք: Պետք չի, որ բերեն մեզ խաբեն, ընտրությունից ընտրություն: Աշխատանք ա պետք, որ չգաղթեն», -ասում է Սամվել Վիրաբյանը:

Մի լուսավոր երևույթ գյուղում, այնուամենայնիվ, կա` գյուղապետն ասում է, որ գյուղը երիտասարդանում է. «2005-2007-ին մանկապարտեզում եղել է 3 երեխա, հետո` ութ, հիմա 24-ն են: Այսինքն ծնելիությունը աճել է, երիտասարդները ամուսնացել են ու մնացել գյուղում»: Այստեղ միակ աշխատատեղը պայմանագրային զինծառայությունն է:


Հ. Գ. Լրագրողների այցը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր կազմակերպվել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) օգնությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}