Համացանց 15:51 02/04/2013

Ռ.Գևորգյանը` Դավիթաշենի այգու, «սևամորթ» քաղաքական ուժերի, ԲՀԿ ցուցակում իր չլինելու և դստեր լինելու մասին

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Երևանի Դավիթաշեն թաղամասում ոչնչացվում է կամ արդեն ոչնչացվել է հանրային զբոսավայրերից մեկը՝ «Այգին»»: Այս կարգի ահազանգեր այս օրերին կարելի է հանդիպել Facebook սոցիալական ցանցում: Խոսքը Դավիթաշենի նախկին թաղապետ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի տարածքի մասին է, որը նա ձեռք էր բերել, բարեկարգել ու նվիրել թաղամասին, սակայն վերջին տարիներին զբոսայգու տարածքը փակ էր: Panorama.am-ը զրուցեց պատգամավորի հետ այս, ինչպես նաև ներքաղաքական անցուդարձի շուրջ:

-Պարոն Գևորգյան, ի՞նչ է կատարվում այգու հետ, ինչո՞ւ է այն փակ, կամ ոչնչացվում, ինչպես այդ մասին ահազանգում են, անհանգստանում….
-Այգին ես եմ քանդել, բայց չեմ ոչնչացրել: Դժվար դավիթաշենցին անհանգստանա այգու համար, որովհետև ամեն ինչից տեղյակ է: Պարզապես առջևում ընտրություններ են, քաղաքական գործընթացներ են և որոշ քաղաքական բանսարկուներ` տեղի, տարածքի, ուզում են այս իրավիճակն օգտագործել ընդդեմ մեզ, քանի որ մենք ներկայացնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սա պարզապես քաղաքական պայքարի միջոց է, ինչ-որ ցեխ են ուզում շպրտել այս ֆոնի վրա:

-Օգտագործելով այգու շինարարությո՞ւնը:
-Ոչ, օգտագործելով այդ երևույթը, որովհետև ժողովուրդը չի գրում, ժողովուրդը քաջ գիտի, որ այդ այգին 15-20 տարի առաջ հիմնադրել եմ ես և այսօրվա սերունդը, կարելի է ասել, իր հասակն առել է այդ այգում, մանկությունն անցկացրել այդտեղ, երբ Դավիթաշենում այգի չկար: Այգին իմ սեփական տարածքի վրա եմ հիմնել, թեև կարող էի այդտեղ այլ օբյեկտներ կառուցել` խաղատներ, սուպերմարկետ…

Բայց այսօր այգին չի արդարացնում իրեն այն իմաստով, որ որոշ ծառեր ալերգիկ ֆոն են ստեղծել, այդ իսկ պատճառով որոշեցի դրա տարածքում հիմնել մանկական բազմաֆունկցիոնալ կենտրոն` իրեն շրջապատող մշտադալար ծառերով: Այսինքն տեղի է ունենում փոփոխություն, որի արդյունքում այգին հանդես կգա ավելի ժամանակակից տեսքով ու բնույթով:

-Ե՞րբ կավարտեք:
-Առավելագույնը 2 տարուց: Խոսքը լուրջ նախագծի մասին է, այն կարժենա 10 մլն դոլար, և այդ ներդրումը անձամբ եմ կատարում: Նախագծի շրջանակում շուրջ 250 աշխատատեղ կստեղծվի դավիթաշենցիների համար:

-Պարոն Գևորգյան, նշեցիք, որ քաղաքական նպատակներով բանսարկուներն են այդ բացասական աղմուկը բարձրացրել ու շահարկում այս թեման: Ձեր կարծիքով` ինչո՞ւ, չգիտե՞ն վերջնարդյունքում ինչ է լինելու:
-Ոչ, շատ էլ լավ էլ գիտեն, պարզապես քանի դեռ երևում է այգու քանդված վիճակը, հողային աշխատանքներն են տեսանելի, բոլոր քաղաքական «սևամորթ» ուժերը բնականաբար կուզենան այդ պահը կարճ ժամանակում օգտագործել: Քաղաքականությունն այնպիսի գործընթաց է, երբ ամեն մի առիթ, ու անգամ լավ առիթը, օգտագործվում է ինչ-որ մեկին սևացնելու համար: Իսկ ժողովուրդը լավ գիտի, ով է այդ նախագծի ետևում կանգնած, այդ իսկ պատճառով անհանգստություն ցուցաբերել չի կարող. ի վերջո, ես առաջին թաղապետն եմ եղել ու ցանկացած դավիթաշենցի կփաստի, որ արել եմ ամենը թաղամասը բարեկարգելու համար:

-Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ Դավիթաշենում բավականին լարված իրավիճակ էր, անգամ բախումներ եղան ՀՀԿ-ԲՀԿ անդամների միջև: Այդ լարվածության նախադրյալներն այսօր տեսանելի՞ են Ձեզ համար, ինչպիսի՞ նախընտրական մթնոլորտ է այսօր:
-Չեմ կարծում, որ կրկնվի… Նման լարվածություն գուցե ստեղծում են որոշ քաղաքական նոր դեմքեր, բայց քանի որ որոշ դեմքեր իրենց արդեն քաղաքականության մեջ գտել են, երևի մարդիկ ընկալեն, որ քաղաքականությունը, ի վերջո, ընդվզումների ու ընդհարումների դաշտ չի: Այն ունի իր օրենքները ու ձևաչափերը և պետք է շարժվենք դրանցով: Իսկապես չեմ կարծում, որ նման բաներ լինեն այս շրջանում, բայց բացառել էլ պետք չէ` եթե քաղաքականության մեջ ես, ուրեմն ամեն ինչին պետք է պատրաստ լինես:

-Պարոն Գևորգյան, Դուք  փորձառու եք, ինչո՞ւ Ձեր անունը չկա Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակում:

-Ինչո՞ւ պետք է լինեի. դա երբևիցէ ինձ չի հուզել: Եթե ես չեմ պատրաստվում մասնակցել ավագանու ինստիտուտին, ապա ինչո՞ւ իմ դեմքով ուղղակի ցուցակում լինեի: Ես դրա կարիքն իսկապես չունեմ, որովհետև իմ տարածքում որպես Գևորգյան Ռուբեն արդեն ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ունեմ իմ ընտրազանգվածը ու դավիթաշենցու աջակցությունը:

ԲՀԿ ցուցակում 14-րդ հորիզոնականում ներկայացված է իմ դուստրը` Արմենուհի Գևորգյանը, ով , ի դեպ, այս այգու սեփականատերն է, նախագիծը հենց նրա նախաձեռնությամբ է իրականացվում: Թեկուզ և բիզնես շահը հետապնդելով, բայց առաջին հերթին նա դավիթաշենցու համար է նախաձեռնել նախագիծը:

Նշենք, Panorama.am-ը կապ հաստատեց Դավիթաշեն վարչական շրջանի կառուցապատման վարչության պետ Գագիկ Գևորգյանի հետ, ով նշեց, որ Ռ.Գևորգյանի սեփական տարածքում մանկական նոր բազմաֆունկցիոնալ կենտրոնի շինարարությանը թույլտվությունը տրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}