Շ.Քոչարյան. Հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա
Նախօրեին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Քոչարյանը նշել է, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, ընդգծվել դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։