Սիրիական ողբերգության մասնակիցները՝ ովքեր են և ինչ են ուզում

Լրանում է սիրիական հակամարտության երկրորդ տարին, հակամարտություն, որն արդեն տասնյակ հազարավոր անմեղ կյանքեր է խլել: Չանտեսելով այս հակամարտության հիմքում ընկած միջկրոնական, սոցիալական և ներքաղաքակական բաղադրիչները, ստորև կանդրադառնանք դրա էներգետիկ և տրանզիտային բաղադրիչներին: Թեև այս բոլոր բաղադրիչները միմյանց հետ միահյուսված և փոխկապակցված են, այնուամենայնիվ էներգետիկ և տրանզիտային բաղադրիչները ավելի վճռորոշ են և պայմանավորում են շահագրգիռ կողմերի գործողությունները և ընդհանրապես աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական զարգացումների ընթացքը տարածաշրջանում:

Սիրիական իրադարձություններում կարևորվում են հատկապես Միջերկրականում ծովում և Սիրիայում բնական գազի նոր հանքավայրերի վրա հսկողության հաստատման, նավթի և գազի գործող ուղիների վերահսկողության և նոր ուղիների ձևավորման հարցերը: Նշենք, որ սիրիական նավթի պաշարները ներկայումս այնքան նշանակություն չունեն, որքան բնական գազինը, որոնց կանխատեսումային պաշարները որոշ գնահատականներով նույնիսկ կարող են գերազանցել Կատարի գազի պաշարներին, իսկ ընդհանրապես Միջերկրական Ծովի արևելյան հատվածում հայտնաբերված բնական գազի պաշարները ըստ որոշ կանխատեսումային գնահատականների կարող են համեմատվել Կասպյան ավազանի բնական գազի պաշարների հետ: Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրների ձգտումը կառավարել այդ ռեսուրսները կամ դրանց մի մասը հասկանալի է, այդ պատճառով հակամարտության մեջ ներգրավված կողմերի թիվը մեծ է: Ավելացնենք, որ այս հակամարտության մեջ ներգրավված երկրներից ոչ բոլորն են հանդիսանում սիրիական պատերազմի նախաձեռնողները:

Նավթային գործոնները, Իրաքը և Սաուդյան Արաբիան
Այստեղ ավելի շուտ կարևորվում է ոչ թե սիրիական նավթի, որքան Սիրիայի տարածքով Իրաքի և Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև ապագայում իրանական նավթի դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ տեղափոխման հարցերը: Երբ Իրաքում նավթի արդյունահանման ծավալները մեծացան, միաժամանակ Սիրիայի տարածքով նավթի տրանզիտի ուղիների նկատմամբ հետաքրքրությունները մեծացան: Իրաքյան նավթի տեղափոխման ուղիները էական դեր են խաղում Արևմուտքի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ քաղաքականություններում, որոնցում Սիրիան ներկայումս և ապագայում հանդիսանալու է կարևոր միջանցք:

Իրաքին պետք է Պարսից Ծոցին, ինչպես նաև Թուրքիային այլընտրանքներ, որտեղ ամենաօպտիմալը Սիրիայի տարածքով Միջերկրական ծովով դեպի Եվրոպա նավթի տրանզիտային ուղին է: Ներկայումս Իրաքի նավթի մի մասը տեղափոխվում է ծովային ճանապարհով՝ Հորմուզի նեղուցով, իսկ մի մասը առաքվում է և կարող է առաքվել տարբեր ցամաքային նավթամուղերով՝ Սիրիայի, Սիրիա-Լիբանանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ուղղություններով, որոնցից մի քանիսը ներկայումս տարբեր պատճառներով չեն գործում: Մինչև այս իրադարձությունները ցամաքային ճանապարհով իրաքյան նավթի զգալի մասը տեղափոխվում էր հիմնականում սիրիական ուղղությամբ դեպի Բանիաս նավահանգիստ, որը ռազմական գործողությունների պատճառով հաճախ է շարքից դուրս գալիս: Իրաքի համար Ասադի իշխանության ներքո գտնվող Սիրիան խոչընդոտ չի հանդիսանում իրաքյան նավթը արևմտյան ուղղությամբ արտահանելու համար:

Թուրքիայի տարածքով դեպի Ջեհյան նավահանգիստ իրաքյան նավթի խողովակաշարը անցնում է քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներով և կախված է քրդերի բարի կամեցողությունից ու այդ պատճառով իրաքյան իշխանության համար ևս մեկ անգամ կարևորվում է սիրիական տարածքով նավթի անխափան առաքումը: Իր հերթին Իրաքյան Քրդստանի համար նույնպես կարևոր է իր նավթի, ինչպես նաև գազի Սիրիայի տարածքով այլընտրանքային առաքումը, Թուրքիայից ավելի քիչ կախվածություն ունենալու համար և այդ պատճառով իրաքյան քրդերին ձեռնտու է այնպիսի Սիրիայում այնպիսի իշխանություն, որը թույլ կտար իր տարածքով քրդական նավթի և գազի կայուն փոխադրումը:

Սաուդյան Արաբիան նույնպես կարևորում է իր նավթի համար առաքման այլընտրանքային ուղիների ստեղծումը: Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ էմիրությունները արդեն կառուցել են Հորմուզը շրջանցող նավթամուղեր՝ դրանցով մասամբ ապահովագրելով իրենց Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու դեպքում նավթի առաքումների խափանումներից: Սաուդյան Արաբիան նավթի խողովակաշարով ելք ունի դեպի Կարմիր Ծով, ինչպես նաև Հորդանանի, Սիրիայի, ապա Լիբանանի տարածքով դեպի Միջերկրական Ծով: Այսինքն, Սիրիան վերահսկում է իրաքյան և սաուդյան նավթի տրանզիտի մի մասը: Սաուդյան Արաբիան ձգտում է անխափան ելք ունենալ դեպի Միջերկրական Ծովի սիրիական կամ լիբանանյան նավահանգիստներ, որի պլաններին խոչընդոտում է Ասադի վարչակազմը:

Այստեղ բախվում են նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի նավթային շահերը, քանի որ Իրանը նույնպես ձգտելու է իր նավթի մի մասը Իրաքի և Սիրիայի տարածքով տեղափոխել դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ, այնտեղից էլ Եվրոպա՝ դառնալով Սաուդյան Արաբիայի համար մրցակից: Այս պատճառով սաուդցիները շահագրգռված են Իրանին դաշնակից սիրիական վարչակազմի փոփոխությամբ և հանդիսանում են սիրիական պատերազմի նախաձեռնողներից մեկը, որտեղ ֆինանսական և մարդկային ռեսուրսներով ակտիվորեն ներգրավված են ու աջակցում են ընդդիմության գործողություններին:
Նշենք, որ սաուդյան, ինչպես նաև Պարսից ծոցի այն արաբական ռեժիմների վարքագծում, որոնք ունեն սալաֆական գաղափարախոսություններ խիստ ընդգծված է նաև կրոնական մոտիվը, որն է պայքարը ընդդեմ շիաների, ինչպես նաև սունիական ոչ սալաֆական հոսանքների դեմ, հեռահար նպատակ ունենալով ստեղծել Նոր Խալիֆաթ սալաֆականների տոտալ հսկողության տակ, իսկ այս պարագայում Սիրիայի ալավիական վարչակազմի տապալումը առաջնային խնդիր է:
Թուրքիան իր հերթին նույնպես շահագրգռված է իր տարածքով Իրաքի և Իրաքյան Քրդստանի, ինչպես նաև իրանական նավթի ավելի մեծ ծավալների փոխադրումով, որոնք կտեղափոխվեն Սիրիայի տարածքի փոխարեն: Այսպիսով, եթե Սիրիայում իշխանության գա Սաուդյան Արաբիային լոյալ վահաբիստական ուժերը, ապա դեպի Եվրոպա Սիրիայի տարածքով կփոխադրվի հիմնականում սաուդյան նավթը, ինչպես նաև կփակվի իրանական նավթի տրանզիտի հնարավորությունները Սիրիայի ուղղությամբ: Իսկ Թուրքիային լոյալ ուժերի իշխանության գալու դեպքում իրաքյան և իրանական նավթի ավելի մեծ ծավալներ կառաքվեն Թուրքիայի տարածքով, քան ներկայումս է առաքվում: Դրանով Իրանի և Իրաքի կախվածությունը ավելի մեծ կլինի Թուրքիայից:
Նավթային գործոնը ավելի առաջնային կլինի, եթե հաստատվի Միջերկրական ծովի արևելյան մասում նաև նավթի հսկայական պաշարների մասին կանխատեսումները:

Գազային գործոնը ավելի կարևոր է
Արտաքին ուժերի մրցակցությունը Սիրիայի գազի հանքավայրերի հսկողության և Սիրիայի տարածքով եգիպտական, իրանական, կատարական գազի տրանզիտի համար բավականին բարձր է: Ցամաքում Սիրիայի նավթի պաշարների մեծ մասը գտնվում է հյուսիս-արևելքում՝ սիրիական Քրդստանում, իսկ մի մասն էլ կենտրոնում և արևելքում՝ Եփրատի մերձակա տարածքներում, իսկ բնական գազի պաշարների մի մասը գտնվում են արևելքում, նոր հայտնաբերվածները նաև Հոմսի և Դամասկոսի միջև: Ինչպես նշեցինք, գազի նոր հանքավայրեր են հայտնաբերվել նաև Միջերկրական Ծովի արևելյան մասերում, որոնց հիմնական պաշարները ենթադրվում է, որ կենտրոնացած է հենց Սիրիայի մերձակա ջրային տարածքում:
Թե որքանով Սիրիան կլինի գազի հիմնական մատակարարը Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա, դժվար է ասել, այն կախված է սիրիական գազի պաշարների քանակից, իսկ որ ուղով կհոսի սիրիական գազը դեպի Եվրոպա, կախված է, թե ով կլինի այս պայքարում հաղթանակող կողմը: Սիրիան դեպի Եվրոպա բնական գազի և նավթի առաքման դարպասն է և խնդիրն այն է, թե ով այդ դարպասից կարող է լիակատար օգտվել՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, թե արևելյան որևէ երկիր՝ Կատարը, Իրանը, Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան:

Կարելի է ասել, սիրիական հակամարտության դետոնատորը դարձավ 2010թ.-ին Իրանի, Իրաքի և Սիրիայի միջև կնքված հուշագիրը, որով նախատեսվում էր «Իսլամական գազ» անվանումով նոր գազամուղի կառուցումը: Այն Հարավային Պարս գազի հանքավայրից իրանական գազը Իրան-Իրաք-Սիրիա ուղղությամբ կհասցնի մինչև Սիրիա, այնտեղից էլ սիրիական գազի հետ ապագայում, շրջանցելով Թուրքիան, դեպի Եվրոպա: Նախատեսվում է, այդ ուղով նաև երկու նավթամուղերի կառուցում: Սիրիան իհարկե հասկանում էր, որ Իրանի հետ ավելի սերտ համագործակցությունը և նշված նախագծի իրականացումը կծանրացնի իր վիճակը, սակայն, հետագա իրադարձությունների ընթացքը բերեց նրան, որ Սիրիան ստիպված եղավ Իրանի հետ համաձայնության գալու այդ հարցում, որն էլ իսկապես Սիրիայի համար ճակատագրական նշանակություն ունեցավ, Սիրիան ձեռք բերեց բազմաթիվ թշնամիներ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս։ Այդ նախագծի պատճառով նույնիսկ Ռուսաստանի վերաբերմունքը որոշ ժամանակ վատացավ Ասադի նկատմամբ:

Կատար
Սաուդյան Արաբիայի և Կատարի թույլ տեղը դա կախվածությունն է Հորմուզի նեղուցից: Հեղուկ բնական գազը (LNG) տանկերներով առաքումից բացի Կատարին նոր տրանզիտային միջանցքներ են պետք: Կատարը արդեն Հորմուզի նեղուցը շրջանցող գազամուղներ է կառուցել դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ և Օման, կարող է նաև մինչև Օմանական (Արաբական) Ծոց երկարացնել Օման մտնող խողովակաշարը, սակայն դրանով չի լուծվում իր հիմնական մրցակիցներից մեկի՝ Ռուսաստանի եվրոպական գազի շուկայում դիրքերի թուլացման խնդիրները: Սիրիայի ներկա վարչակազմի տապալումով նվազում է նաև իր մյուս հիմնական մրցակցի՝ Իրանի եվրոպական շուկա մտնելու շանսերը:
Այդ պատճառով 2008թ.-ին Կատարը նոր նախագիծ մշակեց՝ գազամուղ կառուցել դեպի Եվրոպա, որի համար պետք էր Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Սիրիայի համաձայնությունը: Սաուդյան Արաբիան դեմ չէր, իսկ Հորդանանի շահերը որոշակիորեն համընկնում են Կատարի հետ: Սակայն այստեղ միակ խոչընդոտը հանդիսանում էր Սիրիան:
Իրանի, Իրաքի և Սիրիայի կողմից իրանական գազի դեպի Եվրոպա առաքման նախագիծը Կատարին ստիպեց ակտիվորեն ներգրավել սիրիական հակամարտության մեջ՝ Կատարը որոշեց ոչնչացնել այդ գազային դաշինքը, քանի որ այն ուժգին հարված է հասցնում իր էներգետիկ շահերին: Չմոռանանք, որ Կատարը նույն ակտիվությամբ ներգրավված էր Լիբիայում Քադաֆիի և Եգիպտոսում Մուբարաքի ռեժիմների տապալմանը, ֆինանսավորելով վահաբիստական զինված կազմավորումներին Լիբիայում, իսկ Եգիպտոսում ֆինանսավորելով Մահմեդական Եղբայրներին: Լիբիական և եգիպտական գազը նույնպես կատարական գազի մրցակիցն են համարվում դեպի եվրոպական շուկան և Կատարը շահագրգռված է նաև դրանց ձեռք բերման հնարավորություններով:
Իսկապես Կատարի մուտքը Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծով կթուլացնի Ռուսաստանին եվրոպական գազի շուկայում, առանց այդ էլ Կատարը իր հեղուկ բնական գազով արդեն եվրոպական շուկայի որոշ մասը ռուսներից նվաճել է: Ինչպես նաև կզրոյացնի Սիրիայի տարածքով դեպի Եվրոպա գազ արտահանելու Իրանի շանսերը, որը բխում է նաև ԱՄՆ-ի շահերից: Կատարից գազը Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի, ապա կա´մ Միջերկրական Ծովով, կա´մ Թուրքիայի տարածքով կհոսի դեպի Եվրոպա, դա իր հերթին կնվազեցնի ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից: Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները ապագայում նաև ալժիրյան գազի վրա հսկողություն կփորձի հաստատել, քանի որ Ալժիրը դեռևս լավ թե վատ վարում է ինքնուրույն գազային քաղաքականություն: Դրան իր մասնակցությունը վստահաբար կունենա նաև Կատարը, որը նույնպես Ալժիրին իր մրցակիցն է համարում:

Թուրքիա
Թուրքիայի համար ընդունելի են այն բոլոր տարբերակները, որի դեպքում Եվրոպա գնացող գազամուղերը անցնում են իր տարածքով, իսկ այն տարբերակներին, որոնք շրջանցում են իր տարածքը, Թուրքիան խիստ թշնամաբար է տրամադրվում: Թշնամաբար կտրամադրվի նաև Միջերկրական Ծովով դեպի Եվրոպա գազի տրանզիտի բոլոր նախագծերին: Թուրքիան չներեց նաև Սիրիային, իրանական գազը իր տարածքը շրջանցելու համար և դրանով է բացատրվում սիրիական իրադարձություններին նաև Թուրքիայի մասնակցությունը և Ասադին տապալելու մղումները: Թուրքիան փորձելու է տապալել այդ նախագիծը: Սիրիան իսկապես էներգետիկ խաչմերուկ է, սակայն ոչ Թուրքիայի մասշտաբների և Թուրքիան երբեք չի թողնելու Սիրիայի դերի մեծացմանը: Բաշար Ասադի 4 ծովերի հայեցակարգը, որով Սիրիան դառնալու էր միացնող հանգույց պետք է, որ նաև Թուրքիայի դիմադրությանը արժանանար:

Եգիպտոս
Եգիպտոսը ցանկանում է եգիպտական գազը Սիրիայի տարածքով դեպի Թուրքիա և ապա Եվրոպա արտահանել: Խոսքը գնում է Արաբական գազամուղով (AGP) Սինայի թերակղզուց Իսրայելը շրջանցելով Հորդանանի, Սիրիայի և Թուրքիայի տարածքներով դեպի Եվրոպա գազի մատակարարման ուղու մասին: Թուրքիան իր հերթին ցանկանում է Եգիպտոսից սկիզբ առնող Արաբական գազամուղի օգնությամբ նվազեցնել իրանական և ռուսական գազից կախվածությունը, ապահովելով իր գազի պահանջարկի մի մասը և դառնալ տարածաշրջանային հանգույց, կապելով Մերձավոր Արևելքը Եվրոպայի գազի շուկաների հետ: Նշենք, որ Եգիպտոսում իշխանության եկած Մահմեդական Եղբայրները չեն ցանկանում այլևս Իսրայելին գազ մատակարարել և շտապում են Արաբական գազամուղի իրականացման նախագծով, որպիսզի այն, որքան հնարավոր է շուտ եկամուտներ ապահովի տնտեսությունը քայքայված Եգիպտոսի համար:

Եգիպտոսը նույնպես դեմ է «Իսլամական գազ» խողովակաշարի կառուցմանը, որը կփակեր եգիպտական գազի մուտքը դեպի Եվրոպա և շահագրգռված է Ասադի վարչակազմի տապալումով: Այդ տեսակետից Կատարի և Եգիպտոսի միջև շահերի նմանություն է նկատվում: Եգիպտոսի վարքագծում կարևորվում է նաև իսլամական գործոնը՝ մեծ է հավանականությունը, որ Սիրիայում Ասադի տապալման դեպքում իշխանության կգան սիրիական Մահմեդական Եղբայրները, ինչը կուժեղացնի Եգիպտոսի դիրքերը Սիրիայում և տարածաշրջանում:

Իսրայել
Իրանի, Իրաքի և Սիրիայի գազի արտահանման համատեղ նախագիծը երկրորդ պլան է մղում իսրայելական գազի դեպի Եվրոպա արտահանման պլանները: Իսրայելի ջրային տարածքներում նույնպես նավթի և գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել: Իսրայելը նույնպես մտադրություն ունի իր շելֆում գտնվող Լեվանտին գազի հանքավայրից ստորջրյա խողովակաշար կառուցել դեպի Հունաստան: Եթե Իսրայելի և Կիպրոսի հետ արդեն համաձայնություն կա արդյունահանումը իրականացնելու, ապա Լիբանանի հետ սահմանների հստակեցման խնդիրներ կան: Միջերկրական Ծովի արևելյան հատվածներում գտնվող գազի հանքավայրերից դեպի Եվրոպա մատակարարումը տնտեսական նշանակություն կունենա, եթե այդ հանքավայրերը մի միասնական ցանցային համակարգ ձևավորեն և միասնական խողովակաշարով առաքվեն դեպի Եվրոպա (հավանաբար Կիպրոսի շելֆ-Կրետե կղզի-Հունաստան-Իտալիա ուղիով), քանի որ ծովի հատակով անցկացնելը բավականին կապիտալատար և թանկ նախագիծ է: Այլապես առանձին-առանձին Իսրայելի և Կիպրոսի (սակայն ոչ Սիրիայի) գազի հանքավայրերը կարող են ընդամենը տեղական նշանակություն ունենալ, մրցակից չլինեն իրանական, կատարական կամ եգիպտական գազին, կամ լավագույն դեպքում միավորվեն Եգիպտոսից դուրս եկող Արաբական գազամուղին, որն էլ վերջիվերջո ձգվելու է դեպի Թուրքիա: Իսրայելին պետք է այնպիսի Սիրիա, որը իրանական և իրաքյան նավթի և գազի համար տրանզիտ չլինի և որի հետ համատեղ կկարողանա միջերկրական գազը և նավթը առաքել դեպի Եվրոպա՝ շրջանցելով Թուրքիայի տարածքը:
Սակայն Ասադի տապալումը ոչ միանշանակ հետևանքներ կարող է ունենալ Իսրայելի համար՝ թեև կվերանա Իրանի դաշնակիցը և Լիբանանի շիաների և Իրանի միջև կապող միջանցքը, սակայն այն կփակվի սունիական գործոնով և կդառնա Իսրայելի անվտանգության համար ավելի լուրջ գործոն, քան ներկա ռեժիմի դեպքում է: Եթե Մահմեդական եղբայրները գան իշխանության Սիրիայում, ինչը հավանական է, կամ վահաբիստական ուժերը, որն ավելի քիչ հավանական է, ապա դա Իսրայելի անվտանգությանը սպառնացող ավելի լուրջ գործոն կլինի, քան Ասադի ռեժիմն էր: Իսրայելը, որը նույնպես ներգրավված է սիրիական հակամարտության մեջ, հիմնականում իրականացնելով հետախուզական և դիվերսիոն բնույթի գործողություններ, համագործակցում է նաև Թուրքիայի հետ:

Իրան
Երկար ժամանակ Իրանը ցանկանում էր Իրան-Իրաք-Սիրիա ուղով գազի խողովակաշար կառուցել, որին խանգարում էր Սադդամ Հուսեյնը: Իրաքում Նուրի-Ալ Մարիկի իշխանության գալով, որը ներկայացնում է Իրաքի շիական համայնքը, այդ ջանքերը իրականություն դարձան: 2012թ.-ին Իրանը արդեն սկսեց «Իսլամական գազ» խողովակաշարի շինարարական աշխատանքները իր և Իրաքի տարածքում: Իրանը կարծում է, որ Եվրոպան առանց Հարավային Պարսի գազի հսկայական պաշարների չի կարող յոլա գնալ, հետևաբար վաղ թե ուշ իրանական գազը հոսելու է Եվրոպա և ամեն դեպքում պետք է կառուցել այդ գազամուղը: Իրանում հասկանում են նաև, որ դրա պատճառով միաժամանակ մեծանալու են ճնշումները և գործող հոգևոր իշխանության տապալման փորձերը: Նաև դա է ստիպում Իրանին ակտիվորեն պաշտպանել սիրիական գործող վարչակազմին:
Միայն Իրանին բարեկամաբար տրամադրված սիրիական իշխանությունը նոր ուղիներ և ելք կբացի իրանական բնական գազի համար դեպի Արևմուտք: Դրանով Իրանը Թուրքիայի վրա ազդեցության լծակ կունենա և Եվրոպայում հավանաբար տեղ կգրավի եգիպտական, ռուսական, կատարական գազի փոխարեն: Ասադի տապալման դեպքում Սիրիայի նոր ռեժիմը կամ ամերիկյան դրածո կլինի, կամ Թուրքիայի կամ Ծոցի երկրների, հետ լավ հարաբերություններ կունենա և Իրանը դեպի Միջերկրական ծով ելքից կզրկվի, կախված լինելով Թուրքիայից:

Միացյալ Նահանգներ և Եվրամիություն
Առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ-ը չունի էներգետիկ շահեր Սիրիայում և ավելի շուտ ունի ռազմաքաղաքական շահեր՝ դա Սիրիայի, որպես Իրանի դաշնակցի չեզոքացումն է և արևմտյան ուղղությամբ Իրանի ծավալման արգելափակումը, կտրելով Իրանին Միջերկրական ծովից: Նահանգները իր Պարսից Ծոցի դաշնակիցների միջոցով Սիրիայում սադրելով այս պատերազմը՝ լուծում է տարածաշրջանային և գլոբալ մի շարք խնդիրներ: Դրանցից են՝ Մերձավոր Արևելքից նավթի ու գազի իր հսկողության տակ գտնվող ուղիների, ինչպես նաև Իրանից ու Թուրքիայից անկախ ուղիների ձևավորումը, ամերիկյան նավթագազային ընկերությունների հիմնավորումը այդ տարածաշրջանում, նավթագազային բլոկադա Ռուսաստանի նկատմամբ Սաուդյան Արաբիայի և Կատարի օգնությամբ, Եվրոպայում ռուսական գազի փոխարինում կատարական և միջերկրական գազով: Եթե Սաուդյան Արաբիան գցեց նավթի գները միջազգային շուկայում Խորհրդային Միությանը ծնկի բերելու համար, ապա Կատարը կգցի գազի գինը Ռուսաստանին և Իրանին թուլացնելու համար: Միաժամանակ, Մերձավոր Արևելքի գազի և նավթի վրա հսկողությունը նշանակում է նաև ԱՄՆ-ի հսկողություն Եվրամիության վրա:

Սխալ է ենթադրել, թե Միացյալ Նահանգներին և Եվրոպային պետք է մասնատված և թույլ Սիրիա։ ԱՄՆ-ին և Եվրոպային պետք է իրենց ենթակայության տակ գտնվող ոչ շատ թույլ, ոչ շատ ուժեղ Սիրիա: Ծայրահեղ դեպքում՝ ԱՄՆ-ի համար ոչ բարենպաստ իրադարձությունների ընթացքի դեպքում է հնարավոր Սիրիայի մասնատումը տարբեր հատվածների ըստ էթնո-կրոնական առանձնահատկությունների:

Միաժամանակ Միացյալ Նահանգները Սիրիայի միջոցով փորձելու է Սաուդյան Արաբիայի, Կատարի դերի սահմանափակում, Եգիպտոսի հզորացման խափանում, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության աճի զսպում, Ռուսաստանին դուրս մղում տարածաշրջանից, Իրանի մեկուսացում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Չինաստանի գործունեության արգելափակում։ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ տարածաշրջանում փորձելու է խաղալ բալանսավորողի դեր, մեկ ուժային կենտրոնը մյուսով զսպելու քաղաքակականություն վարելով:
Ասադի անկումով Չինաստանի մուտքը դեպի Միջերկրական Ծով փակվում է, եթե այն դիտարկենք Սիրիա-Իրաք-Իրան-Պակիստան-Չինաստան առանցքից Սիրիայի դուրս մղմամբ: ԱՄՆ-ի հեռահար նպատակն է Չինաստանին դուրս մղել տարածաշրջանից, կտրել մերձավոր արևելյան էներգառեսուրսների մատակարարումից և դրա արդյունքում Չինաստանում տնտեսական կոլապս ստեղծել: Սակայն ԱՄՆ-ին դա այդքան էլ չի հաջողվում՝ արաբական գարունն անցած երկրներում բազմաթիվ արևմտյան ընկերությունների փոխարեն նաև չինական ընկերություններ են թափանցում և հաստատվում այդ երկրների վառելիքաէներգետիկ սեկտորում: Աճող պահանջարկը էներգառեսուրսների նկատմամբ ստիպում է Չինաստանին կոշտ միջոցներ իրականացնել իր էներգետիկ անվտանգության համար: Չինաստանը թեև ուղղակիորեն չի մասնակցում սիրիական բախումներին, սակայն շահագրգռված է Ասադի իշխանության պահպանմամբ և ունի իրադարձությունների ընթացքի վրա ազդեցության լուրջ մեխանիզմներ:

Ռուսաստան
Ռուսաստանի համար Ասադի վարչակազմի պահպանումը նշանակում է ռուսական ներկայության պահպանում այդ ռեգիոնում: Այդ պատճառով, Սիրիան ստանում է Ռուսաստանի գործուն աջակցությունը: Ռուսաստանը ցանկանում է Միջերկրական ծովի արևելյան մասում գազի հանքավայրերում իր բաժինը ունենալ, հատկապես սիրիական հատվածում: Ռուսական ընկերությունները փորձում են ձեռք բերել Կիպրոսի գազի հանքավայրերը՝ մրցակցելով արևմտյան ընկերությունների հետ: Գազպրոմը փորձում է բաժնեմաս ունենալ նաև Իսրայելի ջրային գոտիներում գտնվող գազի հանքավայրերից, խոստանալով ապահովելով հսկայածավալ ներդրումներ: Ռուսաստանը ցանկանում է ձեռք բերել այդ հանքավայրերի մի մասը, այն հարմարացնել իր շահերին՝ հավանաբար փորձելով ձգձգել դեպի Եվրոպա արտահանման նախագծերի իրականացմանը: Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ բնական գազի դեպի Եվրոպա արտահանման սխեմաները Միջերկրականից չկարողանան մրցակցել իր սևծովյան գազի առաքման սխեմաներին: Տվյալ պահին Ռուսաստանին ձեռք է տալիս այդ նախագծերի հետաձգումը, մինչև կկառուցվի «Հարավային Հոսքը»: Ռուսաստանին ձեռք է տալիս նաև Սիրիայում այս վիճակի պահպանումը, քանի որ Ասադի վերջնական հաղթանակի դեպքում Իրան-Իրաք-Սիրիա գազի առաքման նախագիծը իր ավարտին կհասցվի և իրանական գազի արտահանումը դեպի Եվրոպա ավելի մեծ շանսեր կունենա և այն մրցակից կլինի ռուսական գազին: Ռուսաստանին ձեռք չի տալիս նաև եգիպտական գազի մուտքը դեպի Թուրքիա և Եվրոպա, որի պատճառով կկորցնի իր դիրքերը Թուրքիայի և Եվրոպայի գազի շուկաններում:

Ամփոփում
Նշենք, որ դժվար է ասել, թե Ասադին տապալելու դեպքում, ում հսկողության տակ կհայտնվի Սիրիան։ ԱՄՆ-ին և Եվրամիությանը ձեռնտու չի Սաուդյան Արաբիայի ու Կատարի հսկողությունը Սիրիայի նկատմամբ, ձեռնտու չէ նաև Թուրքիայի ազդեցության մեծացումը Սիրիայում։ Արևմուտքը շահագրգռված է արաբական երկրների ու Թուրքիայի ազդեցությունից դուրս սիրիական պետության ստեղծմամբ, որը կգտնվի իր հսկողության տակ: Արևմուտքին եթե նույնիսկ հաջողվի մարիոնետային վարչակազմ հաստատել Սիրիայում, այնուամենայնիվ շատ դժվար կլինի Սիրիան ամբողջովին վերահսկելը։

Ընդհանրապես կողմերից յուրաքանչյուրը ձգտում է զսպել մյուս ուժային կենտրոնների ազդեցությունների ընդարձակմանը: Թուրքիան կցանկանար տարածաշրջանում ԱՄՆ-ի, Իրանի և Սաուդյան Արաբիայի թուլացմանը: Սաուդյան Արաբիան իր հերթին պայքարում է Թուրքիայի ազդեցության մեծացման դեմ և Իրանի դուրս մղմանը Սիրիայից: Եթե Սիրիան ընկնի սալաֆական ուղղվածության երկրների ազդեցության տակ, ապա այն հարթակ կլինի և´ Իրանի և´ Թուրքիայի դեմ: Իրանը որոշ ազդեցություն այնուամենայնիվ կպահպանի Սիրիայում հնարավոր իշխանափոխությունից հետո: Այսինքն, նույնիսկ Սիրիայում իշխանափոխությունից հետո վիճակը երկար ժամանակ չի կայունանալու:

Մեկ այլ ինտրիգ է, Միջերկրական Ծովի արևելքում գտնվող գազի ռեսուրսների դեպի Եվրոպա տեղափոխման ուղիների հստակեցման խնդիրը՝ այն կմիացվի Թուրքիայով անցնող գազի տրանզիտային համակարգին, թե՞ Միջերկրական Ծովի հատակով ուղղակի ելք կունենա Հարավային Եվրոպա, որը թեև ավելի ծախսատար կլինի, սակայն կշրջանցի Թուրքիան:

Գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հակամարտությունը թափ է հավաքելու և ավելի կատաղի բնույթ է կրելու, ստեղծելով պայթունավտանգ իրավիճակներ տարածաշրջանում: Հասկանալի է, որ այս իրադարձությունները իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա: Վտանգը դեռևս պահպանվում է Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախների համար: Այս իրավիճակում, հայ հասարակությունը պետք է ամեն գնով խուսափի լարվածություն ստեղծող ցանկացած քայլերից և ներքաղաքական կայունության պահպանումը պետք է լինի ամենակարևոր նպատակը:

Սարգիս Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}