Ադրբեջանի բնակչությունը հակված է միանալ Իրանին. ԻԻՀ Մեջլիսի պատգամավորի դիտարկումները
Իրանի իշխանությունները Ադրբեջանի պետական պաշտոնյաների ստոր հայտարարություններին լուրջ չարձագանքեցին:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով օրերս Բաքվում «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպության անցկացրած հավաքի նկատմամբ ադրբեջանցի պաշտոնյաների հայտնած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Իրանի իշխանությունների կողմից ադրբեջանցի որոշ պաշտոնյաների ստոր հայտարարությունների առնչությամբ արժանի պատասխան չտրվեց: Սակայն Թավրիզի, Արդեբիլի, Զանջանի և Ուրմիայի երիտասարդները պատրաստ են ադրբեջանցի պաշտոնյաներին կտրուկ պատասխան տալ և Ղաջարների դինաստիայի օրոք Իրանից անջատված տարածքները հետ վերադարձնել»:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, հակադարձելով Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ ուղղակիորեն և անուղղակիորեն ցուցաբերվող հավակնություններին, մասնավորապես նշել է. «Առաջիկայում Կովկասի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համաժողով կկազմակերպվի, որի ընթացքում կքննարկվի ադրբեջանական մի շարք քաղաքները, այդ թվում Բաքուն, Իրանին միացնելու գործընթացին առնչվող հարցեր, քանի որ, այդ քաղաքների բնակիչները հակված են միանալ մեր երկրին»:
Մանսուր Հաղիղաթփուրը, անդրադառնալով պատմական դեպքերին, նշել է, որ Ղաջարների դինաստիայի օրոք Կովկասի 17 քաղաքներ անջատվել են Իրանից:
Հավելենք, որ «Քեյհան» հասարակական-քաղաքական կազմակերպությունում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հոսեյն Շարիաթմադարին, դիմելով Իրանի իշխանություններին, վերջիններիս կոչ է արել Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը առաջարկել, որպեսզի իր բնակչության շրջանում Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի Ազարբայջանինն (Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներ) միացնելու մասին հանրաքվե անցկացնեն:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն առաջարկում է հանրաքվեի միջոցով Ադրբեջանի Հանրապետությունը միացնել Իրանին
Իրանի ԱԳՆ-ն հերթական բողոքի նոտան է հղել Ադրբեջանի դեսպանին
Ադրբեջանում կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը. Բաքվում ԻԻՀ դեսպանության արձագանքը
Իրանի դեսպանը Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորին կոչ է անում հարգել իր երկրի անկախությունը
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան