ՕԵԿ-ն ասում է, որ կարող է ավելին
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրել է, որ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՕԵԿ-ի, հրապարակել են իրենց կարգախոսները: Անհասկանալի է, թե ինչու է նշված կուսակցությունն այդպես գաղտնի պահում իր կարգախոսը: Կուսակցության քարոզչության պատասխանատուն` Հեղինե Բիշարյանը, որ սովորաբար հեռախոսազանգերին պատասխանելու խնդիր չուներ, վերջին օրերին չի պատասխանում որևէ հեռախոսազանգի:
Եվ այնուամենայնիվ, երեկ թերթը տեղեկացել է, որ ՕԵԿ-ի կարգախոսը այս ընտրություններին լինելու է հետևյալը. «Մենք կարող ենք ավելին»: