Դրոգբա. «Մոուրինյոն «Չելսիում» կիսատ թողած գործ ունի»
«Չելսիի» նախկին հարձակվող, ներկայումս թուրքական «Գալաթասարայում» հանդես եկող Դիդյե Դրոգբան կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պետք է վերադառնա Լոնդոն:
Շատ քիչ ժամանակ է մնացել մրցաշրջանի ավարտին, և, ինչպես երևում է, «Չելսին» գլխավորող Ռաֆայել Բենիտեսը պատրաստվում է լքել «Ստեմֆորդ Բրիջը», որից հետո այս պաշտոնը կրկին թափուր կմնա:
35-ամյա Դրոգբան համաձայն է բոլոր այն երկրպագուների հետ, ովքեր «արիստոկրատների» ղեկին ցանկանում են տեսնել «յուրահատուկին»: Վետերանը կարծում է, որ «Չելսին» Մոուրինյոյի տունն է:
«Երկրպագուներն ուզում են, որ նա վերադառնա: Կարծում եմ` Ժոզեին վերադարձնելն ակումբի համար լավագույն տարբերակն է, քանի որ նրանք ցանկանում են վերակառուցել թիմն ու հետ բերել նախկին համբավը: Եթե Աբրամովիչը մտածում է այդ մասին, նշանակում է` պատճառներ ունի: Չեմ կարծում, որ նրանց հարաբերություններն անհնար է վերականգնել:
Երբ Ժոզեն եկավ, իր հետ հաջողություն բերեց և միակ մրցանակը, որին չկարողացավ տիրանալ, Չեմպիոնների լիգայի գավաթն էր: Հնարավոր է` պատճառներից մեկն էլ դա է, որը նրան կստիպի վերադառնալ: Նա Լոնդոնում կիսատ թողած գործ ունի»,- հայտարարել է Դրոգբան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները