Սփյուռքի նախարարը՝ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցչին. Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում
Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարը, խոսելով իրանահայերի մասին, իր գոհունակությունն է հայտնել Իրանի իշխանությունների՝ կրոնական փոքրամասնությունների, հատկապես հայերի ազատ գործունեության հարցում վարած քաղաքականության հանդեպ:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, շեշտելով, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հավելել է, որ Թեհրանը ցանկանում է, որպեսզի մշակույթի, գիտության, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա հնարավորությունները օգտագործվեն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու գործում:
Նշենք, որ Ռամին Մեհմանփարաստը, Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այցելել Երևանի պետական համալսարան և Գիտությունների ազգային ակադեմիա:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր նախատեսված է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հանդիպումը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ. Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայերն Իրանում մեր կողմից հարգանքի են արժանանում
Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում. Իրանագետի դիտարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին