«Human Rights Watch». Ադրբեջանի կառավարությունը փորձում է ձերբակալությունների միջոցով լռեցնել երիտասարդ ակտիվիստներին
Ադրբեջանի իշխանությունները երիտասարդ ակտիվիստներին թիրախ են դարձրել: Այս մասին տեղեկացնում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Ադրբեջանական դատարանը վերջին օրերին ապօրինի զենք պահելու կասկածելի մեղադրանքով երեք քաղաքական գործիչներին ազատազրկման է դատապարտել: 2013թ մարտի 10-ին խաղաղ ցույցի մասնակից յոթ ակտիվիստներ արդեն ձերբակալվել են:
Նասիմյան շրջանի դատարանի որոշման համաձայն, մարտի 30-ին երիտասարդ ակտիվստներ Ուզեիր Մամմադլիին, Ռաշադ Ախունովին, իսկ ապրիլի 1-ին Զաուր Գուրբանլին նախնական կալանքի են ենթարկվել: Նրանք բոլորը «NIDA» երիտասարդական շարժման ակտիվիստներ են:
«Կառավարությունը կարծես փորձում է լռեցնել այս երիտասարդ բողոքավոր խմբին: Այս ձերբակալություններով հստակորեն նախատեսված են վախեցնել այն երիտասարդ ակտիվիստներին, ովքեր քննադատում են կառավարությանը»,- նշել է «Human Rights Watch» -ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ռաքել Դենբերը:
«Իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր յոթ ակտիվիստներին, ուսումնասիրեն նրանց ձերբակալությունների հանգամանքները»,- նշված է «Human Rights Watch»-ի հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ խմբի 4 անդամների էլ ձերբակալել էին մարտ ամսվա սկզբին և ոստիկանությունը հայտարարել էր, որ դյուրավառ շշեր ու թմրամիջոց են գտել ակտիվիստների տանը: Ակտիվիստների ծնողներն ու փաստաբանները, սակայն վստահեցնում են, որ թմրանյութն ու դյուրավառ շշերը ոստիկաններն են իրենց «տուն բերել»: Նրանց խոսքով՝ ակտիվիստներին ձերբակալել են, որպեսզի թույլ չտան մասնակցել բողոքի ակցիային:
Այս բոլոր ձերբակալվածները «Facebook» և «Twitter» սոցցանցերի ակտիվ օգտատերեր են, ովքեր շատ անգամ կառավարության կաշառակերության և մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ քննադատական նյութեր են տեղադրել: «NIDA» ակտիվիտները նաև «Facebook»-ում «Հեյդար Ալիևի անվամամբ» էջ են բացել, որ հիմնականում ծաղրանկարներիի, երգիծանքերի, և կառավարության քննադատության համար հարթակ է հանդիսանում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին