Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայերն Իրանում մեր կողմից հարգանքի են արժանանում
«Իրանը հայերի համար ապրելու ամենալավ երկրներից մեկն է համարվում»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտ կատարած այցի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իրանահայությանը, մասնավորապես նշել է. «Հայերը մեր կողմից հարգանքի են արժանանում և Իրանը նրանց համար ապրելու ամենալավ երկրներից մեկն է համարվում: Իրանահայերը մեր երկրի բնակչության մի մասն են կազմում: Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր երկրի քաղաքացիների իրավունքների վրա որևէ մեկը բռնանա»:
Նշենք, որ Ռամին Մեհմանփարաստը, Երևան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, իսկ նախօրեին այցելել է Երևանի պետական համալսարան:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր նախատեսված է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հանդիպումը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ. Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա
Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում. Իրանագետի դիտարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին