ԲՀԿ շտաբի պետի մեքենայի մեջ հայտնաբերված զենքի գործով կալանավորված կա
«Ժամանակը» ոստիկանությունից տեղեկացել է, որ երեկ կալանավորվել է մարտի 26-ին Hyundai sonata մակնիշի 08 UU 800 համարանիշի և Bently մակնիշի 08 LL 800 համարանիշի ավտոմեքենաներում հայտնաբերված զենքի տերը՝ Դավիթ Մ.-ն, ում մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելու համար:
Հիշեցնենք, որ մեքենաները պատկանում են ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանին, Bently-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, Hyundai sonata-ն՝ ՀՀ աշխատանքի տեսչության պետ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ: Bently-ն սպասարկում է Աբրահամ Մանուկյանին: Ինքը` Աբրահամ Մանուկյանը, մամուլում հերքել է իր տղաների առնչությունը դեպքին՝ ասելով, թե այդ ժամանակ մեքենայում եղել են իր հարևանները:
Հիշեցնենք` մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով Hyundai sonata և Bently մակնիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են ապօրինի զենք և ձերբակալել վարորդին: