Արտգործնախարարն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և հենց այդ սկզբունքով առաջնորդվելով ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Վիկտոր Տվիրկունը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ՍԾՏՀԿ շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտոր Տվիրկունը հանգամանալից անդրադարձել են այս տարվա երկրորդ կեսին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության6 և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկել են կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել անցյալ տարի ընդունված Կազմակերպության նոր Տնտեսական Օրակարգի իրականացման ընթացքին, ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման և այսօրվա պահանջներին ՍԾՏՀԿ գործունեության համապատասխանեցման հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա