Բաց նամակ Րաֆֆի Հովհաննիսյանին. Խնդրում են մերձավորից ճշտել Հայաստանին հասցված վնասը
Բնապահպան ակտիվիստ Սիլվա Ադամյանը բաց նամակ է հղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Հարգելի պրն Հովհաննիսյան,
Ուրախ ենք, որ դադարեցրել եք հացադուլը և ընտրել եք պայքարի ավելի գործնական ճանապարհ: Դիմում եք Ձեզ մի հրատապ հարցով, համոզված լինելով, որ Ձեր ազնիվ և պարկեշտ կեցվածքը թույլ չի տա Ձեզ անտեսելու այն: Համոզված ենք, որ տեղյակ եք Մելիք գյուղում տիրող զարհուրելի իրավիճակի մասին: Բազմիցս լրատվամիջոցներով, սոց ցանցերով ահազանգ է հնչեցվել Գլոբալ Գոլդ Ընկերության կողմից մելիքգյուղցիների իրավունքների ոտնահարման մասին, շրջակա միցավայրի աղտոտման և որպես արդյունք տեղացիների առողջական խնդիրների մասին: Խոսվել է նաև, որ Ընկերության ղեկավարությունը վախի մտնոլոտ է ստեղծել, բողոք ներկայացնող գյուղացիներին սպառնում է չվճարել տարիներ շարունակ պարտք մնացած չնչին աշտավարձը:
Հարգելի պրն Հովհաննիսյան,
Տեղյակ լինելով, որ Գլոբալ Գոլդ ընկերության ամերիկյան գլխադասային կառուկցի ղեկավարը` Վան Կրիկորյանը Ձեզ և Ձեր ընտանիքին մտերիմ անձնավորություն է, Ձեր կողմից ստեղծված Հայկական Փստաբանների Ասոցիայի (Armenian Bar Association) անդամ, խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունը պարզելու ընկերության կողմից Հայաստանի Հանրպետությանը, Հայկական պետականությանը, հայ մարդուն հասցված վնասը և հետևողական լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում /կցված newsletter_abaspring2011/:
-Խնդրում ենք Ձեզ, Ձեր կողմից հայտարարված մարզային այցերի ցանկում նախատեսել նաև այց Մելիք գյուղ /սիրով Ձեզ կմիանանք/:
-Խնդրում ենք Ձեզ օգնել մեզ պարզելու Ընկերության հայաստանցի բաժնետերերի անունները:
Ապավինում ենք Ձեզ ու Ձեր անձնազոհ նվիրվածությանը ազատ անկախ Հայաստանին:
Հարգանքով `Հասարակական Բնապահպանական Դաշինքի համակարգող Ս. Ադամյան»: