Մշակույթ 10:43 03/04/2013

Հայտնի են «Հայակ»-ի հավակնորդները

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, նախօրեին` փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրել է 15 անվանակարգում ներկայացված հավակնորդ ֆիլմերը: Այս մասին տեղեկացնում է  Ազգային կինոկենտրոնի մամլո ծառայության պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը:

«Հայակ - 2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից: Հիշեցնենք, որ այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» և «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերը:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված ութ հայտից երեքը` ռեժիսորներ Նատալյա Բելաուսկենեի, Վիգեն Չալդրանյանի և Մարիա Սահակյանի «Եթե բոլորը», «Ձայն լռության» և «Այդ ես չեմ» ֆիմերը դարձան հավակնորդներ:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 10 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ դարձան` ռեժ. Հարություն Խաչատրայանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , ռեժ. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» և ռեժ. Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմերը:

«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 6 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին Վրեժ Պետրոսյանն ու Սուրեն Թադևոսյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Մկրտիչ Մալխասյանը` «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 9 ֆիլմից ժյուրին ընտրեց Հարություն Խաչատրյան-Միքայել Ստամբոլցյան, Թերեզա Վարժապետյան - Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան- Աստղիկ Սիմոնյան` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , «Եթե բոլորը» և «Այդ ես չեմ» ֆիլմերի սցենարիստներին:

«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ժյուրին ընտրեց «Թափառում», «Ձմեռվա խնձոր» և «Այդ ես չեմ» ֆիլմերի նկարիչներ` Արմեն Ղազարյանին, Արմեն Ռոնովը- Իգոր Լիվշիցը-Տիգրան Բոջուկյանին և Վիկտորիա Լամշինաին:

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ընտրվեց Արամ Սուքիասյանը, Վահագն Հայրապետյանը, Պոլինա Նազայկինսկայան և Գարի Քյոսայանը` «Թափառում», «Եթե բոլորը» , «Այդ ես չեմ» և «Ձայն լռության» ֆիլմերից:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Եկատերինա Շիտովան, Մարիամ Դավթյանը և Լուիզա Ներսիսյանը` «Եթե բոլորը», «Ձայն լռության» և «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 4 հայտից ընտրվեց Ժենյա Մկրտումյանը, Արմինե Անդան և Ֆրիդա Յորքը` «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 8 հայտից քվերակության արդյունքում ընտրվեց Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը և Շանթ Հովհաննիսյանը` «Poker.am», «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված 5 հայտից ընտրվեց Կարեն Ջանգիրովը, Արտաշես Ալեքսանյանը և Խորեն Լեւոնյանը` «Եթե բոլորը», «Poker.am» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:


«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 11 ֆիլմից ընտրվեց Արման Չիլինգարյանի «Որս», Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19», Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» և Արտակ Փայտյանի «Գյուղական ռապսոդիա» ֆիլմերը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված 11 հայտից ժյուրին ընտրեց Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» , Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» և Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեց Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգի գաղտնիքը», Նաիրա Մուրադյանի «Բալետ» և Հայկ Սահակյանցի «Quantum jump» մուլտֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը», Արեն Վաթյանի «Կավե մարդը» և Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ժյուրին ընտրեց Բրադեն Քինգի «Այստեղ», Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» և Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմերը:

Հավակնորդ դարձած բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում:
Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Օրանժ Արմենիա” ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 28-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանլաիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Ազգային կինոյի մրցանակը շնորհվում է երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում ժյուրիի կողմից ընտրվում են հավակնորդ ֆիլմեր: Երկրորդ փուլում որոշվում են մրցանակակիրները: Ժյուրիի կազմում են` ժյուրիի նախագահ կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Անետա Երզնկյան, դրամատուրգ, արձակագիր, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյան, նկարիչ, մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Գալստյան, արվեստաբան Նարեկ Թովմասյան, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյան, կինոօպերատոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուդոլֆ Վաթինյան, դերասան, ՀՀ ժող արտիստ Ազատ Գասպարյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սուրեն Հասմիկյան, Կկոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Մարտին Վարդազարյան, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյան:

Հիշեցնենք, որ «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է նախորդ տարի, այն հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:

Նախորդող նորություն՝  «Հայակ». Ո՞ր ֆիլմերը կարժանանան «լավագույն» տիտղոսին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ Տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}