ՀՀ նախագահ. Հայաստանը կողմ է և մշտապես հանդես է եկել ի նպաստ տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացների խորացման
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, զրուցակիցներն անդրադարձել են ՍԾՏՀ կազմակերպության ընթացիկ գործունեությանը, կարևորել կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել ս.թ. հուլիսին ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին ու քարտուղարության աշխատանքին վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողմ է և մշտապես հանդես է եկել ի նպաստ տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացների խորացման ու այդ հարցում կարևորում է ՍԾՏՀ կազմակերպության դերը:
Հայաստանի նախագահության շրջանում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ջանքեր կներդրվեն կազմակերպության աշխատանքն ավելի ակտիվացնելու, անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա