Ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարված մրցույթները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի, Ռումինիայի, Լեհաստանի և Բուլղարիայի ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթների անփոփիչ փուլը, որին մասնակցել են տարբեր կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դիմորդներին ողջունել և հաղթողներին շնորհավորել է նախարար Արմեն Աշոտյանը:
«Սիրելի երիտասարդներ, դուք սովորելու եք Հայաստանի Հանրապետությ ան անունից և ներկայացնելու եք փոքրիկ, բայց հպարտ երկիր. իմ հորդորն ու պահանջն է ձեզ` ցուցաբերեք բարձր առաջադիմություն և լավ վարք»,-նշել է Արմեն Աշոտյանը` կրթաթոշակառուներին խորհուրդ տալով ուսումնառությունից ազատ ժամանակը նաև տրամադրել համապատասխան երկրներում Հայաստանի դեսպանատների և հայկական համայնքի աջակցությանը, մասնավորապես, ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ ազգային, պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:
Միաժամանակ, նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով նախատեսված մրցույթներին:
Նշենք, որ այս տարի Հայաստանին տրամադրվել են Չինաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար` 5, Բուլղարիայի` 4, Ռումինիայի` 8 և Լեհաստանի` 6 կրթաթոշակային տեղեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա