ԱԺ նախկին պատգամավորի վիճակը ծայրահեղ ծանր է
Ապրիլի 4-ին Երևանում խոշոր վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա այժմ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Այդ մասին տեղեկացրեցին վերակենդանացման բաժանմունքից` հրաժարվելով այլ տեղեկություններ տրամադրել:
Ավելի վաղ panorama.am-ը տեղեկացրել էր, որ երեկ գիշերը Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990 թ. ծնված Գ. Դավթյանը, 1966 թ. Ա. Դույդույանը և 1966 թ. ծնված Զոհրաբ Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր, Ա. Դույդույանի և Գ. Դավթյանի վիճակները` միջին ծանրության, իսկ 1979 թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է միջին ծանության:
Նշենք, որ Զոհրաբ Զոհրաբյանը 4-րդ գումարման Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության պատգամավոր էր: Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ նա դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին և անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա