Մխիթարյան. «Գնդակը կլոր է, և բոլորը կարողանում են ֆուտբոլ խաղալ…»
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի Կիևի «Դինամոյի» հետ ապրիլի 7-ին կայանալիք հանդիպման մասին։
- Ինչպես յուրաքանչյուր հանդիպում «Դինամոյի» հետ, սա ևս անցնելու է սկզբունքային և անզիջում պայքարում։ Մեզ համար շատ կարևոր է շարունակել հաղթանակների շարքը, և մենք խաղալու ենք Դոնեցկի և մեր երկրպագուների համար։
- Հենրիխ, «Դինամոյի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները, ամենայն հավանականությամբ, հույսեր կունենան, որ մրցաշարային աղյուսակում միավորների մեծ տարբերությունը ինչ-որ կերպ կարող է ազդել ձեր մոտիվացիայի վրա:
- Նրանք թող նման հույսեր չունենան։ Թեև 16 միավորով գերազանցում ենք նրանց, «Դինամոյի» հետ խաղերը միշտ էլ յուրահատուկ են մեզ համար։ Դա Ուկրաինայի առաջնության ամենաբարդ մրցակիցներից մեկն է։ Լավ ենք գիտակցում այդ խաղի պատասխանատվությունն ու կիրակի օրը խաղալու ենք ոչ միայն հաճույքի, այլև հաղթանակի համար։
- Համաձա՞յն ես, որ «Դինամոյի» համար հենց այս խաղն է որոշիչ լինելու 2-րդ տեղի համար պայքարում։
- Մենք չենք մտածում, թե ով կլինի 2-րդը, 3-րդը կամ 4-րդը։ Մեզ միայն մեր հաղթանակներն են հետաքրքրում։ Չեմ կարող 100%-ով ասել, թե մենք բոլոր խաղերում հաղթելու ենք, քանի որ գնդակը կլոր է, և բոլորը կարողանում են ֆուտբոլ խաղալ, սակայն յուրաքանչյուր խաղում ամեն ինչ կանենք` հաղթելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները