Սիրիայում թեժ մարտեր են ընթանում Դամասկոսի համար դարպաս հանդիսացող Դերաա քաղաքի համար
Սիրիայի բանակը Դամասկոսից 110 կմ հեռավորության վրա գտնվող Դերաա քաղաքից անդադար հետ է մղում զինված խմբավորումներին: Թեժ մարտեր են ընթանում մի քանի ուղղությամբ: Ականորսիչներին հաջողվել է ժամանակին ականազերծել պայթուցիկ սարք, որը տեղադրված էր ճանապարհի այն հատվածում, որտեղով շարժվում էին բանակի ստորաբաժանումները, հայտնում է «Իտառ-Տասս»-ը:
Ապստամբները անցած շաբաթ գրավել էին ռազմական կարևոր նշանակություն ունեցող Դաիլ քաղաքը, որը գտնվում է Դամասկոս-Դերաա ճանապարհին: Այդ հանգամանքը բավականին դժվարացրել է Դամասկոսի հարավային շրջանների պաշտպանությունը: Բացի այդ, զինված ծայրահեղականների ձեռքում են հայտնվել Հորդանանի սահմանի մոտ և Գոլանի բարձունքներում գտնվող մի քանի շրջաններ: Դաշտային հրամանատարները չեն թաքցնում, որ նրանց առջև խնդիր է դրված գրավել Դերաա նահանգի վարչական կենտրոնը և «միջանցք բացել» Դամասկոսի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի