Թուրք պատգամավոր. «Հայերի խելքն ինձ պետք չէ»
«Ermenihaber.am» լրատվականի տեղեկացմամբ` Թուրքիայի ընդդիմադիր շրջանակներում դժգոհություն է ծագել այն բանից, որ քրդական խնդրի լուծման գործում ելքի ուղիներ փնտրելու համար ձևավորված մտավորականների հանձնաժողովում ներառված են նաև ազգությամբ հայեր: Մասնավորապես «Ազգայանական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը կոշտ քննադատության է ենթարկել հանձնաժողովում հայերի առկայության փաստը:
Նշենք, օրեր առաջ Թուրքիայում հայտարարվել է «մտավորականների հանձնաժողովի» կազմը: Նպատակը թուրք-քրդական հակամարտության լուծման ուղիներ որոնելն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ: Նրանց թվում է նաև Էթյեն Մահչուպյանը: Հայտնի լրագրողը 2007-2010 թվականներին եղել է «Ակօսի» գլխավոր խմբագիրը: Այժմ նա «Զաման» և «Թարաֆ» օրաթերթերի սյունակագիրներից է:
Ազգայնական պատգամավորը, անդրադառնալով ցուցակում ընդգրկված հայերի թեմային, ասել է. «Հայերի խելքը ինձ պետք չէ: Հայը թուրք ազգի մասին ի՞նչ կարող է մտածել: Թուրքիայի հայ քաղաքացիներին սիրում-հարգում եմ: Դեռ երեկ պետության դեմ թուրք ազգից վրեժ լուծողներին պաշտպանող անձանց որպես մտավորական են ընտրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում