Մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք և մեր օդային դարպասները ուրիշին չենք կարող վստահել»
«Արմավիայի» գործառույթը կանոնակարգելու համար անհրաժեշտ է պետություն-մասնավորի գործիքակազմը կիրառել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայրենական ապրանք արտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքերով, երբ «Արմավիա»-ն դադարեցրեց չվերթները, ավիատոմսերի գները որոշակի թռիչք ապրեցին, «ուստի կարծում է, որ ազգային փոխադրողի պարագայում պետությունը պետք է ունենա իր մասնաբաժինը»:
Վ.Սաֆարյանը նշեց, որ պետք է մեխանիզմներ մշակեն, որպեսզի ազգային փոխադրող ավիաուղիները իրենց տեղն ունենան շուկայում: «Մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք և մեր օդային դարպասները ուրիշին չենք կարող վստահել», - ասաց Վ.Սաֆարյանը՝ հավելելով, որ դա քաղաքական լուրջ խնդիր է:
Նախորդող՝ Աշխատելն այլևս անհնար է. «Արմավիա»-ն դադարեցնում է չվերթները
Չի բացառվում, որ «Արմավիան»-ն սնանկ ճանաչվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները