«Կանանց ներկայացվածությունը քաղաքականության մեջ չպետք է լինի ինքնանպատակ». Քննարկում ապրիլի 7-ին ընդառաջ
«Ես միշտ ասել եմ, որ ՀՀԿ-ն շատ զգուշավոր է եղել կանանց քաղաքականության մեջ ներգրավելու հարցում, բայց վերջին ընտրություններում այդ զգուշավորությունը տեղի տվեց` ներկայումս ԱԺ 14 կանանցից 9-ը ՀՀԿ-ն են»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` «ի՞նչ խոչընդոտների են հանդիպում կանայք» քննարկման ժամանակ:
Կանայք իրենք իրենց չեն վստահում, չգիտեն, թե ինչ ուժ ունեն իրենք և դա կախված է ընտանիքից, ամուսնուց: Սա «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքն է, ով հարց հնչեցրեց` քանի՞ տղամարդ է այսօր Հայաստանում նման թիկունք լինում իր կնոջը:
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Ա.Բախշյանը նշեց, որ իրենց ցուցակում 25 տոկոսը կանայք են և հույս հայտնեց, որ ավագանի անցնողների թվի մեջ նկատելի կլինի կանանց թիվն ու որակը: Բայց և հավելեց` «մեր երկրում ոչ մի ոլորտում օրենք չի գործում, այն չի գործում նաև կանանց ներկայացվածության հարցում»:
«ԲՀԿ-ի համար կարևոր է ոչ թե քանի կին կլինի ցուցակում, այլ ի՞նչ մրցունակ կանայք կլինեն մեր ցուցակում»,- հայտարարեց ԲՀԿ ցուցակում առաջին կին թեկնածու Թամարա Պողոսյանը` նշելով, որ այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, դա միայն մեր քաղաքական գործիչների` տղամարդկանց պատճառով է: Մասնավորապես, որ կանանց ներուժը չի իրագործվում:
Տիկին Պողոսյանը նաև ընդգծեց, որ առաջնային է, որպեսզի կինն ինքը գիտակցի իր ներուժը, իր հնարավորությունները, ինչպես նաև քաղաքական դաշտի կոշտ պահանջները ու դրանով հանդերձ որոշում կայացնի պայքարել:
ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդաննյանն էլ ավելացրեց, որ բարձրաձայնելով այս խնդիրները, այդուհանդերձ հարկավոր է հիշել, որ կանանց մասնակցությունը չպետք է լինի ինքնանպատակ: Է.Վարդանյանը հավելեց նաև, որ հասարակությունը ավելի պահանջկոտ է կանանց նկատմամբ, քան տղամարդկանց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան