Զոհրաբյանի հետ կատարվածը քաղաքական պատվե՞ր. Վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավորը եղել է սթափ վիճակում
Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի, տարաբնույթ կանխավարկածների մասին մամուլի հրապարակումներին վերջ դնելու առիթով, տեղեկացնում ենք, որ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ստացել է գանգուղեղային տրավմա և այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվում է կայուն ծանր վիճակում:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Զոհրաբյանի մամուլի ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը:
Նա նաև ասաց, որ Զոհրաբ Զոհրաբյանը, ինչպես նաև մեքենայում գտնված մյուս անձինք եղել են սթափ վիճակում և ալկոհոլ չեն օգտագործել: «Նաև ասեմ, որ պարոն Զոհրաբյանը ալկոհոլ չի օգտագործում ընդհանրապես», -հավելեց խոսնակը:
Նաիրա Հարությունյանի տարածած հայտարարության մեջ նաև նշվում է բառացի հետևյալը. «Իսկ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք»:
Զոհրաբյանի մամլո խոսնակից փորձեցինք հետաքրքրվել, թե այսինքն իրենք չեն բացառում, որ նախկին պատգամավորի հետ կատարվածը քաղաքական պատվեր եղած լինի՞, վերջինը պատասխանեց. «Մենք մեր հաղորդագրության մեջ ամեն ինչ ասում ենք, ավելին չեմ կարող ասել»:
Ավելի վաղ panorama.am-ը տեղեկացրել էր, որ երեկ գիշերը Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990 թ. ծնված Գ. Դավթյանը, 1966 թ. Ա. Դույդույանը և 1966 թ. ծնված Զոհրաբ Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր, Ա. Դույդույանի և Գ. Դավթյանի վիճակները` միջին ծանրության, իսկ 1979 թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է միջին ծանության:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Նշենք, որ Զոհրաբ Զոհրաբյանը 4-րդ գումարման Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության պատգամավոր էր: Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ նա դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին և անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Վթարի հետևանքով ԱԺ նախկին պատգամավորը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
ԱԺ նախկին պատգամավորի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են