Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը Արթուր Բաղդասարյանին հիշեցնում են «Անորսալիների արկածները»
Չի կարելի լինել ընդդիմություն, և միևնույն ժամանակ տիրապետել իշխանական լծակների: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մի շարք իշխանական լծակներ պահանջելուն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
««Օրինաց երկիր» կուսակցությունը նախագահական ընտրություններում սատարել է Սերժ Սարգսյանին և եղել է նրա ծրագրի աջակիցներից մեկը»,-հիշեցրեց նա:
Բաղդասարյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը` մասնավորապես ապրիլի 9-ին այլընտրանքային երդմնակալություն անցկացնելու որոշումը հիշեցնում է Էդմոնդ Քյոսայանի «Անորսալիների արկածները», որտեղ միաժամանակ հակադրվում են մի քանի ռուսական կայսրեր:
Նրա խոսքով, այդ քայլը հղի է ներքաղաքական իրավիճակի սրմամբ: Նա նշեց, որ Հովհաննիսյանը հետընտրական իր պայքարում կատարել է որոշակի հակասական քայլեր, օրինակ սկզբնական շրջանում չէր ճանաչում Սերժ Սարգսյանի իշխանությունը և պահանջում էր արտահերթ նախագահական ընտրություններ, սակայն հետագայում պահանջեց 8 կարևորագույն պաշտոններ:
«Չի կարելի լինել և ընդդիմություն, և տիրապետել իշխանության որոշ լծակների»,-ասաց նա, հավելելով, առկա իրադրության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի գործելու մի քանի տարեբրակ` 1. Նա չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը և ընտրում է պայքրի փողոցային տարբերակը, 2. Ճանաչում է լեգիտիմությունը, իրեն հռչակում ընդդիմության առաջնորդ ու վարում է կոնստուկտիվ պայքար, 3. իշխանությունների հետ որոշակի համաձայնության է գալիս, որոշակի պայմանավորվածությունների արդյունքում իշխանություններից ստանալ որոշակի վերահսկողական լծակներ, որոնք սովորաբար տրվում են ընդդիմությանը: