Դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանը «Միջազգային մրցույթ-փառատոնում» արժանացել է Գրան պրի մրցանակի
Իսպանիայում մարտի 24-27-ը տեղի ունեցած հեղինակավոր «Միջազգային մրցույթ-փառատոնում» դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանն արժանացել է Գրան պրի մրցանակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստագետը նշեց, որ մրցույթում կատարել է երեք ստեղծագործություն, այդ թվում նաև «Էրեբունի-Երևան» երգը (Կյարա «La spagnola», Բիկսիո «Parlami d’amore, mariu»):
Մրցույթին մասնակցել են ավելի քան 50 կատարողներ, եղել է պրոֆեսիոնալ ժյուրի: Եղել են տարբեր անվանակարգեր: Կարենն ակադեմիական երգեցողության անվանակարգում է ելույթ ունեցել:
Կ. Զոհրաբյանը երգում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հանդես է գալիս ակադեմիական երգեցողությամբ, ձայնի տեսակը` տենոր: Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, նաև ասպիրանտուրան: «Մենք ունենք հրաշալի ձայներ: Հայաստանում հրաշալի դպրոց ունենք, հրաշալի դասավանդողներ: Երբ որ մեր երգիչները ելույթ են ունենում Իտալիայում, շատերն են զարմանում, թե ինչ երկիր է Հայաստանը, որ նման երգիչներ ունեն»,- ասաց երգիչը:
Կ. Զոհրաբյանի պրոդյուսեր Սամվել Գալստյանն ասաց, որ Կարենը մասակցել է տարբեր մրցույթների, արժանացել մրցանակների: Նա մասնակցելու է մայիսի 17-19 Վառնայում կայանալիք երգի փառատոն-մրցույթին: Առաջին փուլն անցել է (ձայնագրությունն են ունկնդրում):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում