Մովսիսյանը պաշտպանել է Ռոստովի հայերի որոշումը
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պաշտպանել է Ռոստովի հայերի որոշումը, որով նրանք հրաժարվում են ներկա լինել «Սպարտակի» հետ հանդիպմանը:
Խաղի օրը տեղի հայկական սփյուռքի ներկայացուցիչները հանդիպել են Մովսիսյանի հետ, և վերջինս ստորագրել է նրանց գնած 60 տոմսի վրա:
«Ավելի քան 20 րոպե խոսեցինք Յուրայի հետ,- ասել է հայերից մեկը:- Նա պաշտպանեց մեր որոշումը` կապված «Սպարտակի» հետ հանդիպմանը ներկա լինելուց հրաժարվելու հետ: Լարված իրավիճակը չպետք է մթագնի ֆուտբոլային տոնը»:
Հիշեցնենք, որ Ռոստովի հայերի այդ որոշումը թելադրված է սեփական անվտանգության գիտակցումով` մարտի 28-ին կատարված միջադեպից հետո: Այդ օրը բախման պատճառով զոհվել է «Ռոստովի» երկրպագու Ալեքսանդր Տերեխովը: Գործով կասկածյալներն են Նիկա Խարչիլավան ու Գարեգին Մնացականյանը:
«Մենք հասկանում ենք, որ քաղաքում իրավիճակը ծայրաստիճան լարված է, և սադրանքները բացառված չեն,- նշել է հայկական սփյուռքի ներկայացուցիչներից մեկը:- Այդ իսկ պատճառով որոշել ենք չներկայանալ «Սպարտակի» հետ հանդիպմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ