Թուրք գիտնականներին կոչ է արվում Հայոց ցեղասպանության հակաթեզեր պատրաստել
Թուրքիայի «Գիրեսուն» համալսարանում անցկացվել է «Հայերի անհիմն միջազգային պնդումները և ղարաբաղյան էթնիկ զտումները» խորագրով հակահայկական բնույթի գիտաժողով: Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Այգուն Աթարը:
Վերջինս, ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի, թուրք գիտնականներին հորդորել է ավելի լավ ուսումնասիրել 1915-ին նախորդած իրադարձությունները, որպեսզի կարողանան Հայոց ցեղասպանության հակաթեզեր ներկայացնել միջազգային հանրությանը:
Գիտաժողովում հնչած ելույթներն առավելապես ուղղված են եղել Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հարցերում հայերին հակադրվելու միտմանը: Մասնակիցների թվում է եղել նաև «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» հորհորջվող կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում