«Արմավիան» պատրաստվում է դատարան դիմել
«Արմավիա» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու համար պատրաստվում է դատարան դիմել:
«Այս պահին փաստաթղթերը պատրաստվում են: Դա հեշտ գործընթաց չէ»,-հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Ընկերությունից նաև ասացին, որ այս պահին հնարավոր չէ ասել, թե երբ կամբողջացվեն անհրաժեշտ փաստաթղթերն ու կդիմեն դատարան:
Հիշեցնենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով մարտի 29-ից ընկերությունը դադարեցրել է թռիչքները:
«Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատելն այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները, և սկսել սնանկացման գործընթացը»,-մարտի 29-ին նման հայտարարությամբ հանդես եկավ ընկերությունը:
Նախորդող հրապարակումներ`
«Արմավիան»` օդից կախ
Իզաբելա Մուրադյան. «Արմավիա»-ի սնանկացումը ոլորտի չկարգավորված լինելու հետևանք է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները