Թուրքիայում լույս է տեսել արևմտահայերեն երգերի առաջին ձայնասկավառակը
Թուրքիայում լույս է տեսել է «Տարիներ հետո» կոչվող արևմտահայերեն երգերի առաջին ձայնասկավառակը: «Ermenihaber.am» լրատվական կայքը ներկայացրել է թուրքական լրատվամիջոցին տված հայազգի երգչուհու հարցազրույցը, ով հեղինակել է ձայնասկավառկում տեղ գտած երգերի բառերն ու երաժշտությունը:
«Հայաստանում արևելահայերենն են օգտագործում, իհարկե, արևմտահայերենով էլ երգեր կան, սակայն դրանք Թուրքիայից չեն՝ կամ Ամերիկայից են գալիս, կամ Լիբանանից»,-պարզաբանել է Թոմաօղլուն: Խոսելով ձայնասկավառակի մասին՝ նա նշել է, որ այն մի առանձնահատկություն ունի. իր մեջ մեկտեղել է Թուրքիայի բոլոր յուրահատկությունները: Ամեն մեկն իրեն հարազատ մի բան կարող է գտնել այնտեղ, քանի որ կան, և դասական, և ժողովրդական, և ազգային երաժշտության տարրեր:
Հարցին, թե արդյոք իրեն այս հողերում օտար զգացել է, հայ երգչուհին պատասպանել է, որ նման օտարություն չզգալու բախտավորություն է ունեցել և իր հայ լինելը միայն դրական ներգործություն է ունեցել իր երգարվեստի մեջ: Բայց և ընդգծել է, որ իր օրինակը չի նշանակում, թե մյուս հայերը նույնքան բախտավոր են այդ հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում