Ծես, տոն, ավանդույթ. Ինչպես են անցնում երդմնակալությունները արտերկրում (լուսանկարներ)

Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը` ինաուգուրացիան, արևմտյան ավանդույթներից ժառանգված ծիսակարգ է: Պետությունների ղեկավարների պաշտոնամուտի արարողության հիմքում ընկած է միջնադարյան եվրոպական միապետների թագադրման արարողության ծեսը:

Թագադրման արարողությունը եվրոպական քրիստոնեական մշակույթի մեջ առավելապես կրոնական հիմքեր է ունեցել և ուղեկցվել է եկեղեցական ծիսակարգով: Այն, ըստ էության, կրել է Աստծո օրհնությունը ստանալու իմաստ: Հետագայում` պետությունից եկեղեցու անջատմանը, ինչպես նաև կառավարման հանրապետական ձևի անցմանը զուգահեռ երկրի ղեկավարի պաշտոնամուտի արարողությունն աստիճանաբար ձերբազատվել է թագադրմանը բնորոշ ծեսից` սահմանափակվելով հանդիսավոր երդմնակալության և պետության ղեկավարի ատրիբուտները ստանձնելու արարողությամբ:

Ժամանակակից Եվրոպայում թագադրման ծես, ըստ էության, պահպանվել է միայն Մեծ Բրիտանիայում, որտեղ միապետը նաև անգլիկան եկեղեցու առաջնորդն է: Մյուս միապետություններում և հանրապետություններում գործում է երդմնակալության արարողությունը:

Երդմնակալության արարողության առավել հարուստ փորձ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այն արդեն իսկ ձևավորված ավանդույթներ ունի և ժամանակի ընթացքում դարձել է համապատասխան արարողակարգի ընդօրինակման աղբյուր: Եվրոպական երկրներում պաշտոնամուտի արարողությունները` ԱՄՆ հետ համեմատած, առավել համեստ են: Նորանկախ շատ երկրներ փորձում են ընդօրինակել արևմտյան մշակույթի մեջ արդեն իսկ ավանդական դարձած այս արարողակարգը` այն համալրելով սեփական ավանդույթներով կամ ծեսերով:

Նախագահի երդմնակալությունը ԱՄՆ-ում

Նախագահի երդմնակալության ամենակայուն ու հարուստ փորձն ունի ԱՄՆ-ն: Արդեն երկու հարյուրամյակից ավել կուտակած փորձը արարողակարգի բազմաթիվ տարրեր դարձրել է ավանդական: Չնայած դրան, երբեմն-երբեմն Ամերիկայում նույնպես լինում են նորամուծություններ և հրաժարվում են նախկին որոշ ավանդույթներից:

Ընդհանուր առմամբ, երդմնակալության արարողությունն ԱՄՆ-ում պարունակում է հետևյալ տարրերը.

երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Վաշինգթոնում` Կապիտոլիումի բլրին:

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի առաջին երդմնակալությունը տեղի է ունեցել Նյու Յորքի Ֆեդերալ-հոլում: Մայրաքաղաք Վաշինգթոնում առաջին երդմնակալությունը կայացել է 1801 թվականին, որի ժամանակ նախագահի պաշտոնը ստանձնել է Թոմաս Ջեֆերսոնը: Ըստ ներկայումս գործող կարգի` ԱՄՆ նորընտիր նախագահն ու փոխնախագահն իրենց ամուսինների հետ այցելում են Սպիտակ տուն, որտեղ նրանց ընդունում են գործող նախագահն ու փոխնախագահը` իրենց ամուսինների հետ: Նրանք թեյ են խմում: Այնուհետև բոլորը միասին մեկնում են Կապիտոլիում: Սկզբից մեկնում են փոխնախագահները, այնուհետև` նախագահների ամուսինները, իսկ շարասյունը եզրափակում է մեքենան, որտեղ գտնվում են գործող և նորընտիր նախագահները: Ըստ որում` գործող նախագահը նստած է մեքենայի աջ, իսկ նորընտիրը` ձախ կողմում: 1801-ին Թոմաս Ջեֆերսոնի երդմնակալությունը կայացավ Կապիտոլիումի շենքում` Սենատի թևում: 1825-ին Ջոն Քունիս Ադամսն առաջին անգամ երդում տվեց Կապիտոլիումի արևելյան մուտքի մոտ: Այդ ավանդույթը շարունակվեց մինչև 1981-ը, երբ Ռոնալդ Ռեյգանը նախագահի երդման վայրը տեղափոխեց Կապիտոլիումի արևմտյան թև:Երդման արարողությունը բաց է, հրապարակային և դրան բացի ամերիկյան կոնգրեսականներից, դատավորներից ու պաշտոնատար այլ անձանցից, որպես հանդիսատես կարող են հետևել նաև բազմաթիվ մարդիկ:

ԱՄՆ նախագահի երդմնակալությունը կայանում է հունվարի 20-ին` ուղիղ կեսօրին:

1788 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված օրենքի համաձայն նախագահի երդմանկալությունը կայանում էր մարտի 4-ին: Սակայն 1933-ին ընդունվեց ԱՄՆ սահմանադրության 20-րդ փոփոխությունը, որով սահմանվեց, որ նախագահի և փոխնախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունվարի 20-ի կեսօրին և այդ պահից սկսած սկսվում է նրա ժառանգորդի լիազորությունների ժամկետը: Այս կարգն առաջինը կիրառվեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի երկրորդ պաշտոնավարման ժամանակ` 1937 թվականին:
Ըստ այդմ, մինչև 1933-ը ներառյալ, ԱՄՆ-ը բոլոր նախագահների պաշտոնամուտը տեղի է ունեցել մարտի 4-ին, իսկ 1937-ից սկսած` հունվարի 20-ին: Այս ցանկում ներառված չեն այն դեպքերը, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է փոխնախագահը: 
Ըստ գործող կարգի, մինչ նախագահի երդմնակալությունը, 11:45-ին սենատորների և կոնգրեսականների ներկայությամբ երդում է տալիս փոխնախագահը: Այնուհետև` ժամը ուղիղ 12:00-ին Կապիտոլիումի արևմտյան աստիճանահարթակի վրա ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահն ընդունում է նորընտիր նախագահի երդումը:

ԱՄՆ նորընտիր նախագահի երդման տեքստն ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ և անփոփոխ է սկսած 1789 թվականից:

Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին գլխի համաձայն` նորընտիր նախագահը տալիս է հետևյալ երդումը. «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ (կամ` խոստանում եմ), որ բարեխղճորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և ուժերիս ներածին չափով կպաշտպանեմ և կպահպանեմ Միացյալ Նահանգների սահմանադրությունը»: Այս արտահայտության արտասանումից հետո նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնում է լիազորությունները և այդ պահից սկսծ կառավարում է երկիրը: Ամերիկյան օրենսդրությունը որևէ պահանջ չի ներկայացնում, սակայն երդմնակալության ժամանակ ամերիկյան նախագահներն աղոթում են` ձեռքը դնելով Աստվածաշնչին: Համարվում է, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը Սահմանադրությամբ ամրագրված երդման տեքստն արտասանելուց հետո ձեռքը դրել է Աստվածաշնչին և ասել` «Աստված ինձ օգնական»: Սա էլ դարձել է ոչ ֆորմալ ավանդույթի սկիզբը: 

Որպես կանոն, ԱՄՆ նախագահները հանդես են գալիս պաշտոնամուտի ճառով:

Պաշտոնամուտի ճառն արարողակարգի պարտադիր բաղադրիչներից է: Այն սովորաբար դիտարկվում է որպես նոր վարչակազմի որդեգրած սկզբունքների հռչակագիր: Առաջին անգամ 1817-ին Ջեյմս Մոնրոն երդմնակալության ճառն արտասանեց բաց երկնքի տակ, դրանից հետո այդ ավանդույթը չի խախտվում, եթե եղանակը չի հարուցում անհաղթահարելի խոչընդոտներ: Որպես կանոն նախագահների ճառերը գրվում են օգնականների, խորհրդականների օգնությամբ: ԱՄՆ պատմության մեջ միայն երկու դեպք է հիշատակվում, երբ նախագահներն անձամբ են գրել իրենց երդմնակալության ճառերը` Աբրահամ Լինկոլնը և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը: Համարվում է, որ երդմանակալության ճառերի լավագույն նմուշները երեքն են, որոնք արտասանել են Աբրահամ Լինքոլնը, Ֆրանկիլն Դելանո Ռուզվելտը և Ջոն Քենեդին: 

ԱՄՆ նախագահի երդմանը հետևում է տոնական շքերթը:
Կապիտոլիումի բլրին երդումից հետո նորընտիօր նախագահը Փենսիլվանիա ավենյույով հանդիսավոր կերպով շարժվում է դեպի Սպիտակ տուն: Իր հերթին, արդեն նախկին նախագահը Կապիտոլիումի արևելյան հարթակից նախագահական ուղղաթիռով մեկնում է Էնդրյուս ռազմաբազա: Պաշտոնական արարողության վերջում նորընտիր նախագահը Սպիտակ տան ամբիոնից ընդունում է տոնական շքերթը: Տոնական շքերթը երդմնակալության ծրագրում առաջին անգամ ներառվեց 1809 թվականին` Ջեյմս Մեդիսոնի ժամանակ: Այն մինչ օրս ծրագրի անբաժան մասն է: Չի փոխվել նաև շքերթի ուղին` այն սկսվում է Կապիտոլիումի մոտ, շարժվում Փենսիլվանիա ավենյույով, շրջանցում ֆինանսների նախարարության շենքը և անցնում Սպիտակ տան մոտով: 

Պարահանդես և ընդունելություն. նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելու և դրան հաջորդող օրը Վաշինգտոնում կազմակերպվում է ընդունելություններ և պարահանդեսներ:
Առաջին ընդունելությունը Ջորջ Վաշինգտոնը կազմակերպել է Նյու Յորքի քաղաքային ասամբլեայի հավաքների սրահում: ԱՄՆ նախագահներից ոմանք հրաժարվել են պարահանդեսի գաղափարից. Վուդրո Վիլսոնը դա արել է այն պատճառաբանությամբ, որ պարերը խախտում են պահի հանդիսավորությունը, իսկ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը` ԱՄՆ-ին պատուհասած տնտեսական ճգնաժամի, ապա` պատերազմի պատճառով: Պարահանդեսների ավանդույթը վերականգնել է Հարի Տրումենը: Դուայթ Էյզենհաուերը կազմակերպել է երկու պարահանդես, Ջոն Քենեդին` հինգը, Ռոնալդ Ռեյգանը` տասը: 1997 թվականի հունվարի 20-ին Բիլ Քլինթոնը միաժամանակ 14 ընդունելություն է կազմակերպել, և հասցրել է տիկնոջ` Հիլարի Քլինթոնի հետ այցելել բոլոր 14-ին էլ:

Երդմնակալությունը Ռուսաստանում

ՌԴ նախագահի երդմանակալության արարողությունը թեև կարճ պատմություն ունի, սակայն առկա է Ռուսական կայսրությունում համապատասխան արարողակարգի հարուստ ավանդույթ, ինչն էլ մեր օրերում ընկած է նախագահի պաշտոնամուտի արարողության հետ: Կայսերական շրջանում, թեև մայրաքաղաքը Սանկտ Պետերբուրգն էր, այնուամենայնիվ ռուս միապետների թագադրումը տեղի էր ունենում Մոսկովյան Կրեմլում: Արարողակարգի առանձին հատվածներ տեղի էին ունենում Ուսպենսկի տաճարում, Կրեմլի Մեծ պալատում և Սոբորնայա հրապարակում: Ռուսական Կայսրության պատմության մեջ թագադրման վերջին արարողությունը տեղի է ունեցել 1896-ի մայիսի 26-ին, երբ գահ բարձրացավ վերջին կայսրը` Նիկոլայ 2-րդը:  Հետկայսերական շրջանում` Խորհրդային Միության ժամանակներում, երկրի ղեկավարի` կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնամուտը որևէ հանդիսավորությամբ չի նշանավորվել:

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխաիլ Գորբաչևի երդման արարողությունը կայացել է հենց ժողովրդական պատգամավորների նստաշրջանում` առանց որևէ հատուկ հանդիսավորության: Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը 1990-ին պաշտոնը ստանձնել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների նստաշրջանում: Նա երդման խոսքերն արտասանել է ՌԽՖՍՀ սահմանադրության ու Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագրի «ներկայությամբ», սակայն ձեռքը դրել է ոչ թե այդ փաստաթղթերի վրա, այլ` սրտին: Այդ ժամանակ էլ նա ստացել է պատրիարքի օրհնությունը` վերադառնալով ուղղափառ ավանդույթներին: Ի տարբերություն ամերիկյան արարողակարգի` փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյը երդում չի տվել:
1996-ի երդմնակալության արարողությունը ծրագրվել է անցկացնել Սոբորնայա հրապարակում, սակայն ֆինանսական միջոցների սղության, իսկ ոմանց կարծիքով` Բորիս Ելցինի առողջական խնդիրների պատճառով, այն անց է կացվել Կրեմլի պալատում: Չնայած դրան, հենց այդ ժամանակ էլ դրվել են երդմնակալության արարողակարգի հիմքերը, որոնք գործում են մինչ օրս:

Ըստ այսօր գործող կարգի` ՌԴ նախագահի երդմնակալությունը տեղի է ունենում հետևյալ կերպ.
Կրեմլի Մեծ պալատում, նախագահական նվագախմբի երաժշտության ներքո, պատվո պահակախումբը Գևորգևյան և Ալեքսանդրովյան սրահներով Անդրեևյան սրահ է բերում ՌԴ դրոշը, Սահմանադրությունը, ՌԴ նախագահի շտանդարտն ու նշանը:
Այնուհետև ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահը, ինչպես նաև խորհրդարանի երկու պալատների նախագահները բարձրանում են ամբիոնի մոտ, որտեղ նախագահը պետք է երդում ընդունի: Ժամը 11:55-ին նորընտիր նախագահը, ավտոշարասյան ուղեկցությամբ, Սպասսկայա աշտարակի կողմից մուտք է գործում Կրեմլի տարածք և ժամանում Մեծ պալատ:  Կրեմլյան կուրանտների առաջին զարկին զուգահեռ` հանդիսավոր երաժշտության հնչյունների ներքո նորընտիր նախագահը Գեորգևյան և Ալեքսանդրովյան սրահներով անցնում է և բարձրանում ամբիոնի մոտ: ՍԴ նախագահը խնդրում է նորընտիր նախագահին երդվել, որից հետո նա, ձեռքը դնելով Սահմանադրության վրա, հանդիսավոր երդվում է` արտասանելով օրենսդրությամբ ամրագրված երդման տեքստը: Այնուհետև ՍԴ նախագահը իշխանության խորհրդանիշները փոխանցում է նախագահին և հայտարարում վերջինիս պաշտոնամուտի մասին:  Սրահում հնչում է Ռուսաստանի պետական հիմնը, Կրեմլում նախագահի նստավայրի գմբեթին բարձրացվում է ՌԴ նախագահի շտանդարտը: Երդման արարողությունից հետո նախագահը ուղերձով դիմում է ժողովրդին, որից հետո հնչում է Միխաիլ Գլինկայի «Սլավսյա» ստեղծագործությունը, իսկ Կրեմլի առափնյակից տրվում է հրետանու 30 համազարկ: Վերջում նորընտիր նախագահը դուրս է գալիս Սոբորնայա հրապարակ, որտեղ ընդունում է նախագահական գնդի շքերթը:

Եվրոպական երկրներում երդմնակալության արարողությունները առավել համեստ են ու կարճ, քան ԱՄՆ-ում և դրանց էտալոնը համարվել է ինաուգուրացիայի ֆրանսիական մոտեցումը: Մի ամբողջ ծիսակատարություն է Ֆրանսիայի նախագահի երդմնակալությունը. Պաշտոնը լքող նախագահը երկրի ղեկավարի նստավայրի շենքի աստիճաններին ընդունում է իր այսպես ասած «ժառանգորդին», այնուհետև նրանք շուրջ կես ժամ առանձնանում են նախագահի աշխատասենյակում, որտեղ Ֆրանսիայի նոր առաջնորդին են հանձնում հիմնական փաստաթղթերը, ինչպես նաև ատոմային զենքի կոդը: Դրանից հետո նոր նախագահը ճանապարհում է նախկին նախագահին, որն այլևս դառնում է հասարակ քաղաքացի ու հեռանում Ելիսեյան պալատից:

Այս ամենից հետո միայն տոնակատարությունների սրահում սկսվում է նոր նախագահի երդմնակալության արարողությունը. երկրի Սահմանադրական խորհրդի նախագահը հրապարակում է նախագահի ընտրությունների արդյունքներըև պաշտոնապես հայտարարում նոր նախագահի անունը: Նոր նախագահը ընդունում է Բարձրագույն Մագիստրոսի շղթան և որպես երկրի ղեկավար ունենում առաջին ելույթը: Այնուհետև նա հանրապետական գվարդիայի զննություն է անցկացնում և լսում Ֆրանսիայի ազգային օրհներգը` «Մարսելյեզը»: Ֆրանսիայի նախագահի երդմնակալոթւյունն ավարտվում է հրանոթի 21 տոնական համազարկերով:Այնուհետև նորընտիր նախագահը շքախմբով անցնում է Ելիսեյան դաշտերից մինչև Հաղթանակի կամար, որտեղ անմար կրակն է և ծաղկեպսակ դնում Անհայտ զինվորի հիշատակի հուշարձանին:

Այնուամենայնիվ, այս երկրում ոչ միշտ է որ երդմնակալության ծիսական արարողոակարգի մաս կազմող առանձին տարրեր պահպանվում են: Օրինակ նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հիմնական միջոցառումից հետո ուղևորվել է Բուլոնյան անտառ, որտեղ կարճ ելույթ է ունեցել այն 35 երիտասարդ հերոսների հիշատակին, որոնք 1944 թվականի օգոստոսին սպանվել է հիտլերականների կողմից:

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}