Հարցազրույցներ 19:28 08/04/2013

Խ. Հարությունյան. Լավ կլիներ, որ բոլոր նախկին նախագահները իրենց կանանց հետ մասնակցեին ինաուգուրացիային

 Վաղը` ապրիլի 9-ին տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը (ինաուգուրացիան): Հայաստանի երրորդ հանրապետության ինաուգուրացիաների պատմության և դրանց կայացման ու հարստացման շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: Նշենք, որ վերջինս 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողության ժամանակ զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը և պաշտոնական կարգավիճակից ելնելով կարևոր դերակատարություն է ունեցել այդ արարողության կազմակերպման գործում:

- Պարոն Հարությունյան, անկախ հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած գրեթե բոլոր երդմնակալության արարողություններին Դուք մասնակցել եք: Ինչպե՞ս կգնահատեք այդ արարողության ու ավանդույթի կայացման գործընթացը:
-Ինաուգուրացիայի գործընթացը մեր պահանջներին համահունչ դրական տրանսֆորմացիայի է ենթարկվել: Մասնավորապես, եթե փորձենք մտաբերել 1991 թվականի նախագահական երդմնակալության արարողությունը, ապա այն անկասկած ավելի զուսպ էր ու ավելի համեստ: Նախ, տեղի էր ունենում ԱԺ-ի` այն ժամանակ` Գերագույն խորհրդի, դահլիճում: Ներկա էին վեհափառ տերը` Վազգեն Առաջինը, եթե հիշողությունս չի դավաճանում` որոշ դեսպաններ և խորհրդարանը: Զուտ կազմակերպական առումով լավ հիշում եմ, որ ետին շարքում նստած պատգամավորներին բացարձակապես տեսանելի չէին ոչ ամբիոնը, ոչ նախագահը, որ երդման արարողություն էր իրականացնում, որովհետև լրատվամիջոցներն ամբողջությամբ փակել էին տեսադաշտը: Հիշում եմ, որ դեսպաններ կային, որ ծիկրակելով փորձում էին տեսնել, թե ինչ է կատարվում: Դա մեր առաջին փորձն էր և աստեղ ոչ մի պախարակելի բան չկա: 1996 թվականի երդմնակալության արարողությունը նույնպես տեղի ունեցավ ԱԺ դահլիճում` մոտավորապես նույն ֆորմատով: Ներկա էր Գարեգին Առաջինը, որոշ դեսպաններ, հիմնականում էլի ԱԺ-ն ու, բնականաբար, կառավարության անդամները:

Արարողակարգի մեջ էական փոփոխություններ տեղի ունեցան 1998 թվականին: Այդ ժամանակ ես ԱԺ նախագահն էի: Եվ, ըստ էության ԱԺ-ն է պատասխանատու ինաուգուրացիայի ամբողջ արարողության համար: Եվ ահա, մենք վերցրեցինք ու փորձեցինք տեսաժապավեններով վեր հանել, վերհիշել, հասկանալ, թե այն, ինչ արվում էր, որքանով էր տպավորիչ, որովհետև դա շատ պատասխանատու և շատ կարևոր պետական քաղաքկան արարողություն է: Այն պետք է լինի շուքով և ազդեցիկ: ԱԺ դահլիճն այն ժամանակ այդպիսի հնարավորություն չէր տալիս և մենք որոշեցինք ԱԺ լիագումար նիստը հրավիրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում: Հրավիրված էր ըստ էության քաղաքական ուժերի ամբողջ պալիտրան, դեսպաններ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, գեներալիտետը և այլն: Առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ մասնակցում էին նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուները, բացի Կարեն Դեմիրճյանից, ով նույնպես հրավեր էր ստացել, բայց չմասնակցեց: Ես անձամբ զանգել և անձամբ հրավիրատոմս եմ ուղարկել, բայց պարոն Դեմիրճյանը հարկ չհամարեց ներկա գտնվել:

Փոխարենը, այդ արարողությանը մասնակցեց Լևոն Տեր-Պետրոսյան, ում հետ անձամբ հանդիպել և բանակցել էի: Այստեղ խոսքը նաև պետական լուրջ ավանդույթի ձևավորման մասին էր, որ հաջորդ ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը ներկա է գտնվում նաև նախկինը: Ըստ իս, պետք է ներկա գտնվեն նախկին բոլոր նախագահները: Ես այդ կարծիքին եմ: Ինչևէ, մենք պարոն Տեր-Պետրոսյանի համար առանձնացրել էինք առանձին օթյակ: Արարողակարգի համաձայն Տեր-Պետրոսյանին շատ շուքով դիմավորեցին, ուղեկցեցին իր օթյակը, իսկ երդմնակալությունից հետ Քոչարյանը, ես և մնացածը տեղ գրավեցինք հարևան օթյակում: Ես այնպես կազմակերպեցի, որպեսզի մի պահ առիթ լինի և Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը հանդիպեն: Եվ ահա, Օպերայի և բալետի թատրոնի շենքի երկրորդ հարկի սրահում նրանք հանդիպեցին:

-Ինչպիսի՞ զրուց տեղի ունեցավ նրանց միջև:
-Բնական է, անկաշկանդ, շատ արարողակարգային, բայց առ այսօր, մեր նախկին նախագահների երևի թե միակ հրապարակային հանդիպումն էր դա, որը նկարահանվեց, լուսանկարվեց ու մամուլով ներկայացվեց: Կարծում եմ, այն շատ գեղեցիկ արարողություն էր: Մի կարևոր հանգամանք ևս` շատ ընդգծված, գեղեցիկ արարողակարգով Սահմանադրական դատարանից Օպերայի և բալետի թատրոն բերվեց մեր հիմնական օրենքը: Մինչ այդ պարզապես տանում էին ԱԺ, իսկ այդ ժամանակ արդեն դարձավ արարողակարգ: Բերվում էր հատուկ մեքենայով, ուղեկցությամբ: Նույն ձևով, բավականին գեղեցիկ արարողակարգով մենք Մատենադարանից դուրս բերեցինք նաև Վեհամոր Ավետարանը: Այդ ամենն ուղիղ եթերով հեռարձակվեց և մարդիկ տեսան, թե ինչպես է այն տեղի ունենում: 2003 թվականի երդմնակալությանը ես ներկա չեմ եղել, բայց կրկին երդման արաղությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի թատրոնի շենքում` նույն արարողակարգով:

2008 թվականի արարողությունը ևս տեղի ունեցավ Օպերայի շենքում: Ըստ էության, կայացավ ԱԺ լիագումար նիստ, որը վարում էր ԱԺ նախագահը: Եթե չեմ սխալվում այդ պաշտոնն այն ժամանակ զբաղեցնում էր Տիգրան Թորոսյանը: Թե հիմնական օրենքը, թե ավետարանը ՍԴ-ից ու Մատենադարանից մեծ շուքով, պաշտոնապես բերվեցին: Այդ ամենն, ինչպես նշեցի, մանրամասն մշակել էինք 1998 թվականին:

Վաղվա երդմնակալության արարողության ժամանակ նախատեսված է ավելի լայն մասնակցություն, ինչը միանգամայն տրամաբանական է, որովհետև բուն պրոցեսն ունի խորը քաղաքական և պետական նշանակություն և այն պետք է լինի հրապարակային: Կարծում եմ, վաղը մենք հյուրեր կունենանք նաև դրսից, իսկ բուն արարողությունը շատ շքեղ կլինի: Մարզահամերգային համալիրի համերգասրահն իր օթյակներով բավականին տպավորիչ և գեղեցիկ է:

-Ի՞նչ եք կարծում, նախկին նախագահները կմասնակցեն վաղվա արարողությանը:
-Ճիշտն ասած, Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ կարծում եմ, որ կմասնակցի, եթե երկրում լինի: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված որոշ վերապահումներ ունեմ, բայց շատ լավ կլիներ, որ մասնակցեր:

-Եղե՞լ են բանակցություններ Տեր-Պետրոսյանի հետ` մասնակցության վերաբերյալ:
-Տեղյակ չեմ, ինչպես ասում են, ես հիմա պրոցեսի մեջ չեմ: Կարող եմ միայն ասել, որ կցանկանայի, որ Տեր-Պետրոսյանն ստանար ինաուգուրացիային մասնակցելու հրավեր և ընդուներ այն: Այդ արարողության մեջ պետականության սիմվոլներ կան և դրանց պետք է շատ խնամքով վերաբերվել:

-Ձեր կարծիքով, ի՞նչ յուրօրինակ դրվագներով կարելի կլինի հետագայում հարստացնել նախագահի երդմնակալության ավանդույթը:
-Կարելի է տոնականությունն ու շուքը ավելացնել` բայց չդարձնելով շոու. զուսպ, բայց շատ շուքով: Ես առանձնահատուկ ուշադրություն կդարձների այն բանի վրա, որ ընտրված նախագահի մրցակիցները ներկա գտնվեին: Դա շատ լուրջ քաղաքական մշակույթ է:

Օրինակ կուզենայի, որ երդմնակալության արարողությանը ինչ-որ կերպ իր մասնակցությունն ունենար նաև առաջին տիկինը, քանի որ դա թեև ոչ պաշտոնական, բայց շատ պարտադրող և պարտավորված կարգավիճակ է: Մենք պետք է ելնենք նաև այն բանից, որ նախագահը ևս մարդ է և իր անձնական կյանքը, իր և կնոջ հարաբերությունները շատ էական դերակատարում կարող են ունենալ պետական գործերի ընթացքի վրա: Առաջին տիկնոջ կարգավիճակը զուտ կարգավիճակ չէ, այն լուրջ պատասխանատվություն է: Լավ կլիներ, որ բոլոր նախկին նախագահները իրենց կանանց հետ մասնակցեին և արարողությունից հետո հնարավորություն ունենային մոտենալու իրենց գործընկերոջը, շնորհավորելու, զրուցելու:


Հայաստանի երրորդ հանրապետության նախագահների ինաուգուրացիաների տեսանյութերն այստեղ`

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը 2008 թ.

Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությունը 2003 թ.

Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը 1996 թ.



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}