Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանին սպառնալու համար դիմել է դատախազություն
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը դիմել է գլխավոր դատախազություն` քրեական գործ հարուցել ՓՊ անդամ Լուսինե Սահակյանի նկատմամբ դատարանում սպառնալիք հնչեցնելու կապակցությամբ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Լուսինե Սահակյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. Վարդան Ղուկասյանի կողմնակիցները սպառնացել էն գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Սահակյանին:
«Կոնկրետ անուն-ազգանունները չեմ կարող ասել, որովհետև չեմ ճանաչում, բայց ասացին, որ Վարդան Ղուկասյանի կողմնակիցներն են: Դատարանում սկսեցին ահաբեկել ինձ, ասելով` մազերդ կպոկեմ, դատարանից դուրս էկար, գլուխդ կպոկեմ և այլն ու շատ ագրեսիվ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր Լուսինե Սահակյանը:
Նախորդող հրապարակում. Միջադեպ Գյումրու դատարանում. Վարդանիկի կողմնակիցները սպառնացել են պոկել Լուսինե Սահակյանի մազերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան