Եվգենի Լովչևը` այն մասին, թե ինչու Յուրա Մովսիսյանը չի հայտնվում «Սպարտակի» հիմնական կազմում
«Սովետսկի սպորտի» մեկնաբան Եվգենի Լովչևը խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի հայտնվում Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմում:
«Հիմնական կազմում ասպարեզ դուրս չի գալիս հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով գարնանային շրջանի առաջին իսկ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Այժմ հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում չի ընդգրկվում, և ես մի քանի ենթադրություն ունեմ:
Մովսիսյանի խաղում գլոբալ ճգնաժամ ես չեմ տեսնում: Սկզբունքորեն նա նույնն է անում, ինչ «Կրասնոդարում», ավելի ճիշտ կլինի ասել` փորձում է անել: Բայց նրան պետք է սպասարկել: Նա Վագները չէ, մարդ-նվագախումբ չէ, ով ամեն ինչ անձամբ է անում: Երբ թիմի խաղը չի ստացվում, Մովսիսյանի համար, ով իր հեթ-տրիկով վախեցրեց ողջ Պրեմիեր լիգային, շատ դժվար է դրսևորել իր լավագույն որակները: Սա ոչ թեթև ատլետիկա է, ոչ էլ բոուլինգ, այստեղ հարձակվողին պետք է փոխանցում կատարես:
Փոխանցում կատարող ֆուտբոլիստը կարող է լինել Խուրադոն: Իսկ նա Կիսենկովի դաժան խախտման պատճառով վնասվածք ստացավ: Միանգամայն անհասկանալի է, թե ինչպես նման խախտման համար ֆուտբոլիստը չի հեռացվում խաղադաշտից:
Վերադառնալով Մովսիսյանին` ասեմ, որ Կարպինը նման հանդիպումներում պետք է պարզեցնի խաղը: Եթե չի ստացվում կարգավորել խաղը հարձակման գծում, Մովսիսյանին պետք է առաջ մղել: Դա հենց այն դեպքն է, երբ «խփիր առաջ, խաղը կգա» սկզբունքը կարող է լինել միակ ճիշտ տարբերակը»,- ասել է Լովչևը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում