Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ին ներկա կգտնվի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Տարածված այս լուրերը Panorama.am-ին հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ավելի վաղ վրացական մամուլը գրել էր, որ երդման արարողությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանի նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Panorama.am-ին տեղեկացրել էր, որ ապրիլի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստին ներկա կլինեն մոտ երկու հազար հրավիրյալներ` քաղաքական գործիչներ ու պետական պաշտոնյաներ, հասարակական, հոգևոր դասի, ԼՂՀ իշխանությունների և հասարակայնության, Երևանի և մարզերի, սփյուռքի ներկայացուցիչներ, նաև գիտնականներ, արվեստագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների, մարզաշխարհի, գործարար համայնքի և այլ ներկայացուցիչներ:
Նախորդող հրապարակում`
ԲՀԿ-ն չի քննարկել. Տ.Ուրիխանյան