Ռաուլ. «Հույս ունեմ, որ մայիսին մենք երջանկության զգացում կապրենք»
Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը գերազանց հնարավորություններ ունի` հաղթելու Չեմպիոնների լիգայում:
35-ամյա ֆուտբոլիստը, ով ներկայումս հանդես է գալիս կատարյան «Ալ-Սադդ» թիմում, շարունակում է աջակցել իր հարազատ թիմին:
«Հույս ունեմ, որ մայիսին մենք երջանկության զգացում կապրենք` հաղթելով Չեմպիոնների լիգայում,- ասել է Ռաուլը «Tele5»-ին տված հարցազրույցում:- Կարծում եմ` Մոուրինյոյի թիմն այժմ ճիշտ ճանապարհի վրա է»:
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի գալուց հետո Ռաուլն ստիպված էր հեռանալ «Ռեալից»: Նա նախ երկու մրցաշրջան անցկացրեց գերմանական «Շալկեում», իսկ այնուհետև տեղափոխվեց «Ալ-Սադդ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները