ՏՄՊՊՀ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել ավիատոմսերի շուկան
Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանից ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց`արդյոք հանձնաժողովը ուսումնասիրել է «Արմավիա»-ի սնանկացումից հետո ավիատոմսերի շուկայում առկա իրավիճակը, երբ «Աէրոֆլոտի» տոմսերը թանկացել են:
Ի պատասխան Շաբոյանն ասաց, որ հենց այսօր առավոտյան հանձնարարել է ուսումնասիրել ավիատոմսերի շուկան ու այդ ուղղությամբ որևէ բան ձեռնարկել:
Ավելին, նրա խոսքով, հանձնաժողովը Համաշխարհային բանկի հետ միասին ուսումնասիրություններ է իրականացնում ավիացիայի բնագավառում մրցակցության խնդիրների վերաբերյալ, որպեսզի դրանք ներկայացնի կառավարությանը:
Ավիատոմսերի թանկացման հարցը բարձրացրեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ասաց, որ «Աէրոֆլոտի» տոմսերն այս պահին կրկնակի թանկ են: Այնուհետև հորդորեց Արտակ Շաբոյանին իրենց լիազորությունների շրջանակում զբաղվել այդ հարցով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները