ԲՀԿ-ն չի քննարկել. Տ.Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստանում» չի քննարկվել նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել-չմասնակցելու հարցը: Այս մասին Panorama.am-ին ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Դիտարկմանն ի պատասխան, թե օր չի մնացել, ի վերջո ի՞նչ որոշում է կայացվելու, Տ.Ուրիխանյանը նշեց, որ օր էլ ունեն, ժամանակ էլ, բայց կքննարկվի հարցը թե ոչ` պատասխան տալուց ձեռնպահ մնաց:
Հիշեցնենք, ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ էլ կայանալու է նախագահի երդմնակալության արարողությունը, տեղի է ունենալու արդեն վաղը` ապրիլի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում